Մանուել Ճարտարապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մանուելից)
Jump to navigation Jump to search
Մանուել Ճարտարապետ
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Ազգությունհայ
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և ճարտարապետ

Մանուել (ծննդ. և մահվ. թթ անհայտ), 10-րդ դարի հայ, ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է Վասպուրականում 10-րդ դարի առաջին կեսին։ Եղել է Արծրունյաց իշխանական տան գլխավոր ճարտարապետը։ Կառուցել է Ոստան ավանը և նրա պաշտպանական համալիրը, Աղթամարի բերդ քաղաքը, պալատը, հարակից շենքերը և նշանավոր պալատական տաճարը։ Աղթամարի տաճարը, արվեստների սինթեզի առավել կատարյալ օրինակն է միջնադարյան Հայաստանում և հնագույնը՝ քրիստոնեական արվեստում ընդհանրապես[1]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակիցները Մանուելի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելի մասին տեղեկություններ է հաղորդում Թովմա Արծրունու պատմությունը շարունակող Անանունը[2]: Աղթամարի պալատի շինարարության առնչությամբ նա Մանուելին անվանել է «իմաստուն ճարտարապետ և հանճարեղ մարդ», իսկ տաճարի կառուցման մասին նույն պատմիչը գրում է՝

Aquote1.png «... ճարտարապետն էր Մանուելը, իմաստությամբ լի և իր գործում զորավոր մի մարդ։ Սուրբ խորանի ներսի կողմը հրաշալիորեն կարգավորեց նկարապաճույճ գույներով, արծաթապատ դռներով և լի ոսկեհուռ զարդերով ոսկեզօծ պատկերներով»
- Անանուն
Aquote2.png


Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Տեր-Ներսեսյան, Հայ արվեստը միջնադարում, Երևան 1975
  2. Ս. Մնացականյան, Աղթամարի բարձրաքանդակների պատկերագրական համակարգը 1975