Մանուել Ճարտարապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Ճարտարապետ
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և ճարտարապետ

Մանուել (ծննդ. և մահվ. թթ անհայտ), 10-րդ դարի հայ, ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է Վասպուրականում 10-րդ դարի առաջին կեսին։ Եղել է Արծրունյաց իշխանական տան գլխավոր ճարտարապետը։ Կառուցել է Ոստան ավանը և նրա պաշտպանական համալիրը, Աղթամարի բերդ քաղաքը, պալատը, հարակից շենքերը և նշանավոր պալատական տաճարը։ Աղթամարի տաճարը, արվեստների սինթեզի առավել կատարյալ օրինակն է միջնադարյան Հայաստանում և հնագույնը՝ քրիստոնեական արվեստում ընդհանրապես[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակիցները Մանուելի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելի մասին տեղեկություններ է հաղորդում Թովմա Արծրունու պատմությունը շարունակող Անանունը[2]։ Աղթամարի պալատի շինարարության առնչությամբ նա Մանուելին անվանել է «իմաստուն ճարտարապետ և հանճարեղ մարդ», իսկ տաճարի կառուցման մասին նույն պատմիչը գրում է՝

«... ճարտարապետն էր Մանուելը, իմաստությամբ լի և իր գործում զորավոր մի մարդ։ Սուրբ խորանի ներսի կողմը հրաշալիորեն կարգավորեց նկարապաճույճ գույներով, արծաթապատ դռներով և լի ոսկեհուռ զարդերով ոսկեզօծ պատկերներով»
- Անանուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Տեր-Ներսեսյան, Հայ արվեստը միջնադարում, Երևան 1975
  2. Ս. Մնացականյան, Աղթամարի բարձրաքանդակների պատկերագրական համակարգը 1975
  • Chalabian, Antranig (1999). Armenia After the Coming of Islam. Southfield. էջ 126-28.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)