Յակով Սվերդլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յակով Սվերդլով
ռուս.՝ Яков Михайлович Свердлов
Դիմանկար
Ծնվել էհունիսի 3, 1885(1885-06-03)[1]
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմարտի 16, 1919(1919-03-16)[2][3][4] (33 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Russia.svg Ռուսական հանրապետություն և Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան
Ազգությունհրեա
Կրոնաթեիզմ
Կրթությունգիմնազիա և Նիժնի Նովգորոդի տղամարդկանց գիմնազիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԿլավդիա Նովգորոդցևա
Զբաղեցրած պաշտոններնախագահ և Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ
ԿուսակցությունԽՄԿԿ և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
ԱնդամությունՀամառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե
ԵրեխաներԱնդրեյ Սվերդլով
Yakov Sverdlov Վիքիպահեստում
Լենինի ելույթը Սվերդլովի հիշատակին

Յակով Միխայլովիչ Սվերդլով (ռուս.՝ Яков Михайлович Свердлов, կուսակցական ծածկանուն Անդրեյ, Մաքս և այլն, հունիսի 3, 1885(1885-06-03)[1], Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 16, 1919(1919-03-16)[2][3][4], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2]), բոլշևիկ գործիչ, Կոմունիստական կուսակցության անդամ (1901) թվականից։

Ծնվել է արհեստավոր փորագրիչի ընտանիքում։ Որպես «պրոֆեսիոնալ հեղափոխական» քարոզչական աշխատանքներ է տարել Նիժնի Նովգորոդում, Կոստրոմայում, Յարոսլավլում, Կազանում և այլուր։ 1902-1903 թվականին բազմիցս ձերբակալվել, բանտարկվել և աքսորվել է։ 1904 թվականին ՌՍԴԲԿ Հյուսիսային կոմիտեի որոշմամբ անցել է անլեգալ աշխատանքի, 1905 թվականին ՌՍԴԲԿ ԿԿ-ի որոշմամբ մեկնել է Ուրալ՝ տեղի կուսակցական կազմակերպությունը «ամրապնդելու» համար, 1905 թվականի դեկտեմբերից գլխավորել է ՌՍԴԲԿ Եկատերինբուրգի (1924 թվականից՝ Սվերդլովսկ) կոմիտեն։ 1906 թվականին աշխատանքներ է տարել ոստիկանության կողմից ջախջախված Պերմի կուսակցական կազմակերպության վերականգնման ուղղությամբ, Եկատերինբուրգում ղեկավարել է Ուրալյան մարզային 2-րդ կուսակցական կոնֆերանսը, ընտրվել ՌՍԴԲԿ մարզային կոմիտեի անդամ։ 1906 թվականի հունիսին ձերբակալվել, 1907 թվականին դատապարտվել է 2 տարվա բանտարկության։ 1909 թվականի նոյեմբերին ՌՍԴԲԿ ԿԿ-ի կողմից ուղարկվել է վերականգնելու Մոսկվայի կուսակցական կազմակերպությունը, դեկտեմբերին ձերբակալվել, 1910 թվականին աքսորվել է Նարիմի երկրամաս, որտեղից հուլիսին փախել է։

Աշխատել է Պետերբուրգի կուսակցական կազմակերպությունում, մասնակցել «Ջվեզդա» (ռուս.՝ «Звезда») թերթի հրատարակման նախապատրաստմանը։ 1910 թվականին կրկին ձերբակալվել է, 1911 թվականին կրկին աքսորվել Նարիմ։ ՌՍԴԲԿ 6-րդ (Պրագայի) Համառուսաստանյան կոնֆերանսից (1912) հետո, հեռակա կարգով, կոոպտացվել է ԿԿ և մտցվել ՌՍԴԲԿ ԿԿ-ի Ռուսական բյուրոյի մեջ։ 1912 թվականի դեկտեմբերին փախել է աքսորավայրից, Պետերբուրգում եղել «Պրավդա» թերթի, 4-րդ Պետական դումայի բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավարներից։ 1913 թվականին ձերբակալվել և աքսորվել է Տուրուխանյան երկրամաս, ուր շարունակել է հեղափոխական գործունեությունը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո անցել է Պետրոգրադ, ապրիլին ՌՍԴԲ(բ)կ ԿԿ նրան կրկին ուղարկել է Ուրալ։ Եկատերինբուրգում Սվերդլովը ղեկավարել է ուրալյան մարզային կուսակցական կոնֆերանսը։ ՌԽԴԲ(բ) կ 7-րդ (ապրիլյան) Համառուսաստանյան կոնֆերանսի պատգամավոր, ընտրվել է ԿԿ-ի անդամ, կոնֆերանսից հետո՝ ԿԿ-ի քարտուղար, պատգամավոր Համառուսաստանյան ԿԳԿ-ում։ Ղեկավարել է ՌՍԴԲ(բ) կ 6-րդ համագումարի հրավիրման կազմբյուրոն։ Համագումարում ընտրվել է ԿԿ-ի անդամ։ Համագումարից հետո ղեկավարել է ՌՍԴԲ(բ) կ ԿԿ-ի քարտուղարությունը, մասնակցել ԿԿ-ին կից ռազմական կազմակերպության ղեկավարմանը, ամուր կապեր հաստատել Վլադիմիր Լենինի հետ, ով այդ ժամանակ գտնվում էր ընդհատակում։

Նախագահել է ՌՍԴԲ(բ)կ ԿԿ-ի 1917 թվականի հոկտեմբերի 10(23) և 16(29)-ի նիստերում, որտեղ ընդունվել է զինված ապստամբության մասին որոշումը, ընտրվել ապստամբության ղեկավարման ռազմահեղափոխական կենտրոնի անդամ, Խորհուրդների Համառուսաստանյան 2-րդ համագումարի պատգամավոր, համագումարի բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավար։ 1917 թվականի նոյեմբերի 8(21)-ին Լենինի առաջարկությամբ ընտրվել է Համառուսաստանյան ԿԴԿ-ի նախագահ, մնալով ՌԽԴԲ(բ) կ ԿԿ-ի քարտուղար։ Եղել է ՌԽՖՍՀ առաշին Սահմանադրությունը կազմող հանձնաժողովի նախագահը։ Կուսակցության 7-րդ համագումարում նորից ընտրվել է ՌԿ(բ) կ ԿԿ-ի անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի 1-ին կոնգրեսի նախապատրաստմանը։

Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Свердлов Яков Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 92 CC-BY-SA-icon-80x15.png