Էնդի Գոլդզուորթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդի Գոլդզուորթի
անգլ.՝ Andy Goldsworthy
ԿեղծանունGoldsworthy, Andrew
Ծնվել էհուլիսի 26, 1956(1956-07-26)[1][2][3][…] (67 տարեկան)
ԾննդավայրՉեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ[4] և Սեյլ, Թրաֆորդ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[5]
Ազգությունբրիտանացիներ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԿենտրոնական Լանկաշիրի համալսարան, Բրեդֆորդի համալսարան և Բրեդֆորդի քոլեջ
Մասնագիտությունլուսանկարիչ, քանդակագործ, land artist, բնապահպան, արվեստագետ և environmental artist
ՈճԷնվայրոնմենթ (արվեստ)[6][7]
Ժանրլենդ արտ[7] և բնանկար[5]
Թեմաներքանդակագործություն
Ուշագրավ աշխատանքներRefuges d'art?
Պարգևներ
Կայքleaningintothewind.com
 Andy Goldsworthy Վիքիպահեստում

Էնդի Գոլդզուորթի (անգլ.՝ Andy Goldsworthy, հուլիսի 26, 1956(1956-07-26)[1][2][3][…], Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ[4] և Սեյլ, Թրաֆորդ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի քանդակագործ, լուսանկարիչ և նկարիչ։ Ապրում է Շոտլանդիայում, ստեղծում է քանդակներ և ինստալացիաներ բնության մեջ, բնական նյութերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակներից մեկը Թագավորական բուսաբանական այգում, Էդինբուրգ

Էնդի Գոլդզուորթին ծնվել է 1956 թվականի հուլիսի 26-ն Չեշիրում, մեծացել է Հերոգեյթի Լիդսում՝ անտառին կից ագարակում։ 13 տարեկանից աշխատել է գյուղական տնտեսությունում։ Արդեն այն ժամանակ նա փորձեր է արել համատեղել իր աշխատանքները արվեստի հետ՝

Իմ շատ աշխատանքները, օրինակ՝ կարտոֆիլ հավաքելը, հիշեցնում են արվեստ, միայն հարկավոր է ռիթմի մեջ մտնել[8]։

Սովորել է Բրեդֆորդի Արվեստի դպրոցում (անգլ.՝ Bradford College of Art) և Փրեսթոնի Պոլիտեխնիկական քոլեջում (1975—1978) (այժմ University of Central Lancashire)։ Ուսման ավարտից հետո ապրել է Յորքշիրում, Լանկաշիրում և Քամբրիայում։ 1985 թվականին տեղափոխվել է Շկոցիա։ ԱՄՆ Կորնելի համալսարանի պրոֆեսոր է։ 2001 թվականին ռեժիսոր Թոմաս Ռիդելշայմերը Գոլդզուորթիի մասին վավերագրական կինոնկար է նկարահանել՝ «Գետեր և մակընթացություններ» (անգլ.՝ Rivers and Tides

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդի Գոլդզուորթին լենդ-արտի նկարիչների նոր սերնդին է պատկանում։ Նա համարվում է ժամանակակից Քարերի հավասարակշռման արվեստի հիմնադիրը։ Օգտագործելով բնական և գտած իրեր նա ստեղծում է և՛ մշտական, և՛ ժամանակավոր քանդակներ և ինստալացիաներ։ Իր աշխատանքները նա սովորաբար լուսանկարում է։

Էնդի Գոլդզուորթիի նպատակը արվեստի և բնական միջավայրի, նրա կապը բնության հետ ուսումնասիրելն է։ Ավելի վաղ նման կոնցեպտուալ արվեստով զբաղվել են Ռիչարդ Լոնգը և Յացեկ Տիլիցկին։

Իր ինստալացիաները ստեղծելու համար Գոլդզուորթին օգտագործում է տերևներ, ճյուղեր, մամուռ, ծաղիկներ, սառույց, ձյուն և այլն։ Նա կարծում է, որ պետք է խիզախ լինել, ծաղիկներից և տերևներից արվեստ ստեղծելու համար։ Իր փխրուն աշխատանքները Գոլդզուորթին ստեղծում է ձեռքերով, առանց գործիքների, հաճախ օգտագործելով ատամները կամ այ գտած իրեր։ Որոշ ստեղծագործությունների համար, ինչպիսին են՝ «Կտուր», «Քարե գետ», Լուսնի լուսով արահետ» և «Կրային քարեր» գործերը, նա օգտագործել է մեքենաներ[9]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 – North West Arts Award
  • 1980 – Yorkshire Arts Award
  • 1981 – Northern Arts Award
  • 1982 – Northern Arts Award
  • 1986 – Northern Arts Bursary
  • 1987 – Scottish Arts Council Award
  • 1989 – Northern Electricity Arts Award[10]
  • 2000 – Բրիտանակ Կայսրության շքանշանի սպա (անգլ.՝ AOrder of the British Empire (OBE))[8]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • photoworks by Andy Goldsworthy (1985). Rain, Sun, Snow, Hail, Mist, Calm : Photoworks by Andy Goldsworthy. Leeds: Henry Moore Centre for the Study of Sculpture. ISBN 0-901981-24-9.
  • Andy Goldsworthy (1988). Parkland. [Yorkshire]: Yorkshire Sculpture Park. ISBN 1-871480-00-0.
  • Andy Goldsworthy (1989). Touching North. London: Fabian Carlsson. ISBN 0-948274-06-9.
  • Andy Goldsworthy (1989). Leaves. London: Common Ground. ISBN 1-870364-07-4.
  • Andy Goldsworth (1990). Andy Goldsworthy. London: Viking. ISBN 0-670-83213-8. Republished as Andy Goldsworthy (1990). Andy Goldsworthy : A Collaboration with Nature. New York, N.Y.: H. N. Abrams. ISBN 0-8109-3351-9.
  • Andy Goldsworthy (1992). Ice and Snow Drawings : 1990–1992. Edinburgh: FruitMarket Gallery. ISBN 0-947912-06-1.
  • Goldsworthy, Andy; Friedman, Terry (1993). Hand to Earth : Andy Goldsworthy Sculpture, 1976–1990. New York, N.Y.: H. N. Abrams. ISBN 0-8109-3420-5.
  • Andy Goldsworthy (1994). Stone. London: Viking. ISBN 0-670-85478-6.
  • text and photographs by Andy Goldsworthy (1995). Black Stones, Red Pools : Dumfriesshire Winter 1994–5. London: Pro Arte Foundation in association with Michael Hue-Williams Fine Art Ltd. & Galerie Lelong, N.Y. ISBN 0-9525457-0-5.
  • Goldsworthy, Andy; Chettle, Steve; Nesbitt, Paul; Humphries, Andrew (1996). Sheepfolds. London: Michael Hue-Williams Fine Art Ltd.
  • Andy Goldsworthy ; introduction by Terry Friedman (1996). Wood. London: Viking. ISBN 0-670-87137-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Goldsworthy, Andy; Craig, David (1999). Arch. London: Thames & Hudson. ISBN 0-500-01933-9.
  • Andy Goldsworthy. Chronology by Terry Friedman (2000). Time. London: Thames & Hudson. ISBN 0-500-51026-1.
  • Goldsworthy, Andy; Thompson, Jerry L.; Storm King Art Center (2000). Wall at Storm King. London: Thames & Hudson. ISBN 0-500-01991-6.
  • Andy Goldsworthy. Introduction by Judith Collins. (2001). Midsummer Snowballs. London: Thames & Hudson. ISBN 0-500-51065-2.
  • Andy Goldsworthy (2002). Andy Goldsworthy : Refuges D'Art. Lyon; Digne, France: Editions Artha; Musée départemental de Digne. ISBN 2-84845-001-0.
  • Andy Goldsworthy (2004). Passage. London: Thames & Hudson. ISBN 0-500-51191-8.
  • Andy Goldsworthy (2007). Enclosure. London: Thames & Hudson. ISBN 0-500-09336-9.
  • Goldsworthy, Andy (2015). Andy Goldsworthy: Ephemeral Works: 2004-2014. New York, NY: Harry N. Abrams. ISBN 978-1419717796.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Luminous-Lint — 2005.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 http://vocab.getty.edu/page/ulan/500033097
  5. 5,0 5,1 5,2 5,3 RKDartists (նիդերլ.)
  6. https://www.nga.gov/collection/artist-info.28027.html
  7. 7,0 7,1 Artnet — 1998.
  8. 8,0 8,1 Adams, Tim (2007 թ․ մարտի 11). «Natural talent». London: The Observer.
  9. * Цикл лекций Ирины Кулик в Музее «Гараж». Энди Голдсуорси — Бэнкси (ռուս.)
  10. «Andy Goldsworthy (British, 1956)». artnet. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդի Գոլդզուորթի» հոդվածին։