Jump to content

Թամար Աբակելիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամար Աբակելիա
վրաց.՝ თამარ აბაკელია
Ծնվել էօգոստոսի 19 (սեպտեմբերի 1), 1905 կամ սեպտեմբերի 1, 1905(1905-09-01)[1][2]
ԾննդավայրԽոնի, Իմերեթի մարզ, Վրաստան[3]
Մահացել էմայիսի 14, 1953(1953-05-14)[3][1][2] (47 տարեկան)
Վախճանի վայրըԹբիլիսի, ԽՍՀՄ[3][1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1929)[1]
ՈւսուցիչՅակոբ Նիկոլաձե, Նիկոլոզ Կանդելակի և Եվգենի Լանսերե
Մասնագիտությունքանդակագործ, գծանկարիչ, բեմանկարիչ և նկարչուհի
ԱշխատավայրԼադո Մեսխիշվիլու անվան Քութայիսի դրամատիկական թատրոն և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
 Tamar Abakelia Վիքիպահեստում

Թամար Գրիգորիի Աբակելիա (վրաց.՝ თამარ აბაკელია, ռուս.՝ Тама́ра Абаке́лия, օգոստոսի 19 (սեպտեմբերի 1), 1905 կամ սեպտեմբերի 1, 1905(1905-09-01)[1][2], Խոնի, Իմերեթի մարզ, Վրաստան[3] - մայիսի 14, 1953(1953-05-14)[3][1][2], Թբիլիսի, ԽՍՀՄ[3][1]), վրացի քանդակագործ և նկարիչ, ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1942 թ.), ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամար Աբակելիան ծնվել է օգոստոսի 19 (սեպտեմբերի 1) ին, Ծուլուկիձեում (այժմ՝ Խոնի)։ Նրա հատկանշական գործերից են՝ Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի վրացական մասնաճյուղի շենքի բարձրաքանդակները (1936-1937 թթ., Թբիլիսի), «Վրեժ կլուծենք» խմբաքանդակը (1944 թ.), Լեսյա Ուկրաինկայի հուշարձանը (1952 թ., Սուրամ), Ռուսթավելու «Վագրենավոր»-ի (1936-1937 թթ.) և Փշավելայի երկերի (1947 թ.) պատկերազարդումները։ Մի շարք կինոնկարների («Արսեն», «Գեորգի Սահակաձե» և այլն) և թատերական ներկայացումների ձևավորումների հեղինակ է։ Պատկերազարդել է «Սասունցի Դավիթ»-ի վրացերեն հրատարակությունը (1939 թ.), ձևավորել «Խատիջե» ներկայացումը Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ 1955 թվականին Երևանում կազմակերպվել է Աբակելիայի ստեղծագործությունների հետմահու ցուցահանդես։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամար Աբակելիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 13