Լադո Մեսխիշվիլու անվան Քութայիսի դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Լադո Մեսխիշվիլու անվան Քութայիսի թատրոն
ქუთაისის ლადო მესხიშვილის სახელობის თეატრი
საქართველო, ქუთაისი, ლადო მესხიშვილის სახ. აკადემიური თეატრი.jpg
Քութայիսի թատրոնի շենքը 2010 թվականին
Տեսակդրամատիկական թատրոն
ԵրկիրՎրաստան Վրաստան
Գտնվելու վայրըԻմերեթի մարզ, Քութայիս
Հիմնադրման ամսաթիվ1861 թվական
Անվանված էՎլադիմիր Ալեքսի-Միսխիշվիլի
Կոորդինատներ: 42°16′20.640000099991″ հս․ լ. 42°42′20.160000099989″ ավ. ե. / 42.27240000002777265° հս․. լ. 42.70560000002777201° ավ. ե. / 42.27240000002777265; 42.70560000002777201
ԿայքՊաշտոնական կայք

Լադո Մեսխիշվիլու անվան Քութայիսի թատրոն (վրաց.՝ ქუთაისის ლადო მესხიშვილის სახელობის თეატრი, ամբողջական անվանումը՝ Քութայիսի Լադո Մեսխիշվիլու անվան պետական դրամատիկական պրոֆեսիոնալ թատրոն (վրաց.՝ ქუთაისის ლადო მესხიშვილის სახელობის პროფესიული სახელმწიფო დრამატული თეატრი ), դրամատիկական թատրոն, որը գտնվում է Վրաստանի Իմերեթի մարզի Քութայիս քաղաքում։

Համարվում է Վրաստանի խոշորագույն թատրոններից մեկը։ Քութայիսի թատրոնը կրում է վրացի նշանավոր դերասան Լադո Մեսխիշվիլու անունը, ով ղեկավարել է թատրոնը 1897-1906 թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քութայիսի դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1861 թվականին։ 700 հոգու համար նախատեսված թատրոնի շենքը կառուցվել էր մեկ տարի անց։ 1880 թվականին Քութայիս ժամանեցին առաջին մասնագիտացված թատերախմբերը՝ վրացի ռեժիսոր Վլադիմիր Ալեքսի-Միսխիշվիլու գլխավորությամբ։

Վլադիմիր Ալեքսի-Միսխիշվիլուց հետո տարբեր ժամանակներում թատրոնը գլխավորել են Ա․ Ռ․ Ծերեթելին, Կ․ Շալիկաշվիլին, Ու․ Դադիանին, Շ․ Մանագաձեն և այլք։ 1940 թվականին թատրոնը ստացել է Լադո Մեսխիշվիլու անունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]