Յուոզաս Յուկոբո Միկենաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուոզաս Յուկոբո Միկենաս
լիտ.՝ Juozas Mikėnas
Ծնվել էհունվարի 30 (փետրվարի 12), 1901
ԾննդավայրԿովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 24, 1964(1964-10-24) (63 տարեկանում)
Վախճանի վայրըՎիլնյուս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունքանդակագործ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն
Juozas Mikėnas Վիքիպահեստում

Յուոզաս Յուկոբո Միկենաս (հունվարի 30 (փետրվարի 12), 1901, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 24, 1964(1964-10-24), Վիլնյուս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լիտվացի խորհրդային քանդակագործ, լիտվական խորհրդային քանդակագործության հիմնադիրը։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1961)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1954)։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։

Քանդակագործի գերեզմանը

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կաունասի գեղարվեստի դպրոցում (1922-1926) և Փարիզում (1927-1931)։ Դասավանդել է Կաունասի և Վիլնյուսի գեղարվեստի ուսանողական հաստատություններում (1946 թվականից՝ պրոֆեսոր)։ Գործերին բնորոշ են ռոմանտիկ ընդհանրացվածությունը, կերպարների նուրբ ոգեշնչվածությունը։

Աշխատանքներից են՝ «Մայր» հարթաքանդակը (մարմար, 1935, Կաունասի գեղարվեստական թանգարան), «Լիտվա» արձանը (գիպս, 1939), «Հաղթանակ» խմբաքանդակը Կալինինգրադում (բրոնզ, 1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947), Մ․ Մելնիկայտեի հուշարձանը Զարասայում (բրոնզ, 1947-1955), «Առաջին ծիծեռնակները» (գիպս, 1964, Լիտվական ԽՍՀ պետական մրցանակ, 1966, Լիտվական ԽՍՀ գեղարվեստական թանգարան, Վիլնյուս

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 541 CC-BY-SA-icon-80x15.png