Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոզլովսկի (այլ կիրառումներ)
Միխայիլ Իվանովիչ Կոզլովսկի (հոկտեմբերի 26 (նոյեմբերի 6 ), 1753 , Սանկտ Պետերբուրգ , Ռուսական կայսրություն [ 1] - սեպտեմբերի 18 (30) , 1802 , Սանկտ Պետերբուրգ , Ռուսական կայսրություն [ 1] ), ռուս քանդակագործ , ռուսական կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչ։
1764 -1773 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1794 թվականից՝ ակադեմիկոս)։ Լավագույն գործերից են Պետերբուրգի Մարմարե պալատի բարձրաքանդակները (մարմար, 1787 ), Պոլիկրատոսի արձանը (գիպս , 1790 ), «Քնած Ամուր» (մարմար , 1792 , երկուսն էլ՝ Ռուսական թանգարան, Լենինգրադ )։ Կոզլովսկին դիմել է հերոսականության և ազգային պատմության թեմաներին («Ցարական հրամանագիրը պատռող Ցակով Դոլգորուկին», մարմար , 1797 , Տրետյակովյան պատկերասրահ), ստեղծել Շվեդիայի դեմ Պետրոս I -ի տարած հաղթանակի այլաբանական կերպարը Պետրոդվորեցում («Առյուծի երախը պատռող Սամսոնը», ոսկեզօծ բրոնզ , 1800 -1802 ) և Ա.Վ.Սուվորովի հուշարձանը (բրոնզ , 1799 -1801 , այժմ՝ Լենինգրադի Սուվորովի հրապարակում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 506 )։