Ֆերդինանտ Առաքելյան
Jump to navigation
Jump to search
Ֆերդինանտ Առաքելյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 23, 1943 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 21, 2018 (75 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1965) և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1970) |
Ստեղծագործություն(ներ) | Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր և Հայ բարերարների ճեմուղի |
Մասնագիտություն | քանդակագործ |
![]() |
Ֆերդինանտ Եգորի Առաքելյան (հունվարի 23, 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 2018, Երևան, Հայաստան[1][2]), հայ քանդակագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1970 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժինը։
Ստեղծագործում է մոնումենտալ-հաստոցային քանդակի բնագավառում[3]։
Գործերին բնորոշ են ընդգծված գաղափարայնությունը, պաթոսը, մոնումենտալ ընդհանրացումները[4]։
Գործերից պահվում են Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, ՌԴ մշակույթի նախարարության, Կրեմլի թանգարանային ֆոնդերում և այլուր։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վերածնունդ» (1984, բարձրաքանդակ, տուֆ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր)
- «Ամբոխները խելագարված» (1981, բարձրաքանդակ, բազալտ, Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարան)
- «Հյուրընկալություն» (1977, հարթաքանդակ, տուֆ, Գյումրիի «Շիրակ» հյուրանոց, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1978)
- Վարդան Աճեմյանի շիրմաքար (1978, գրանիտ, Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն)
- Կարեն Դեմիրճյանի մահարձան և տապանաքար (2000, բրոնզ, գրանիտ, Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն)
- Մեծ եղեռնի զոհերին նվիրված խաչքար (1996, բազալտ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ)
- «Հայ բարերարների ճեմուղի» հուշակոթող և հուշահամալիր, Երևան
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վերածնունդ» (1984, բարձրաքանդակ, տուֆ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր)
Կարեն Դեմիրճյանի մահարձան և տապանաքար (Կոմիտասի անվան պանթեոն)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ֆերդինանտ Առաքելյանը գնաց երկնային կյանքով ապրելու»։ aravot.am։ Վերցված է 21 Ապրիլ 2018
- ↑ «AV Production - Ֆերդինանտ Առաքելյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-06
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Ֆերդինանտ Առաքելյան․ «Ֆիդայինիզմը 90-ականների ամենամեծ փորձանքն էր» - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ» (հայերեն)։ Վերցված է 2018-04-21