Հռիփսիմե Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հռիփսիմե Սիմոնյան
Stamp of Armenia b1.jpg
Հռիփսիմե Սիմոնյանը Հայաստանի փոստային նամականիշի վրա
Ծնվել էհունվարի 12, 1916(1916-01-12)
ԾննդավայրԿարս, Կարսի նահանգ, Թուրքիա
Մահացել էսեպտեմբերի 28, 1998(1998-09-28) (82 տարեկանում)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)«Մայրություն» քանդակ, «Վանեցի աղջիկ» քանդակ, Ընկերուհիներ և Արմենուհի
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ և Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
ԵրեխաներԱրծվին Գրիգորյան
Հռիփսիմե Սիմոնյան Վիքիդարանում
Hripsime Simonyan Վիքիպահեստում

Հռիփսիմե Լևոնի Սիմոնյան (հունվարի 2 (15), 1916, Կարս - սեպտեմբերի 28, 1998, Երևան), հայ քանդակագործ-խեցեգործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1974 թ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռիփսիմե Սիմոնյանը ծնվել է Կարսում: Հայոց ցեղասպանությունից մազապուրծ նրա ընտանիքը 1918 թվականին վերջնականապես հաստատվել է Թբիլիսիում, որտեղ Հռիփսիմեն ավարտել է դպրոցը[1], իսկ 1945 թվականին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետի խեցեգործության բաժինը (դասատուներ՝ Յակով Նիկոլաձե, Սերգո Քոբուլաձե)։ 1956 թվականից եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի խեցեգործության բաժնի վարիչ (1977 թվականից՝ պրոֆեսոր

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին Հայաստանի նկարիչների միությանը կից կազմակերպել է կիրառական արվեստի բաժին և ղեկավարել մինչև 1975 թվականը։ Երևանի հախճապակու գործարանի մասսայական արտադրության համար ստեղծել է մանրաքանդակների շարք («Հայկական պարեր», 1946 թ.), ամանեղենի հավաքածուներ։ 1960 թվականից աշխատել է հրակավով։ 1956 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի խեցեգործական բաժնի վարիչ (1977 թվականից՝ պրոֆեսոր
1958 թվականին Ռ․ Շահվերդյանի հետ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտին կից ստեղծել է խեցեգործության լաբորատորիա։ Սիմոնյանի ստեղծագործության զարգացումն ընթացել է հախճապակե և խեցե մանրաքանդակներից, անոթների ձևերից դեպի ճարտարապետական խեցեգործությունը՝ հրակավե մեծ դեկորատիվ քանդակներ, որոնք տեղադրված են Երևանի հասարակական շենքերում (ռեստորան «Ծովինար», 1975 թ.), փողոցներում ու պուրակներում, ինչպես նաև Մոսկվայում («Ծաղիկ», «Արևիկ», «Կարինցի աղջիկ», 1975-1976 թթ.): Սիմոնյանին բնորոշ են ազգային ավանդույթների խոր ըմբռնումն ու նորովի վերակերպավորումը, աշխատանքների կիրառական նշանակության և քանդակային ձևերի օրգանական կապը («Աղավնի», 1954 թ., «Փյունիկ», 1958 թ., «Արմենուհի», 1968 թ.[2], վերականգնման եղանակով ջնարակապատված խեցե շշերի շարքերը (1960-1970 թթ.), որոնք հիշեցնում են ազգային տարազներով կանանց)։ Սիմոնյանի ստեղծագործության ինքնուրույն մասն է կազմել գրաֆիկան (գծանկար, ջրանկար), որը հաճախ օգտագործել է խեցե քանդակներ ստեղծելու համար (դեկորատիվ սկուտեղների զարդանկարներ, 1950-1960 թթ., անոթներ՝ «Գորիս», 1965 թ., «Ընկերուհիներ», 1962 թ., «Կարինցի աղջիկները», 1967 թ.

Հռիփսիմե Սիմոնյանի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններում, նաև Կուսկովոյի կերամիկական թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Լենինգրադի ազգագրական թանգարանում և այլուր[3]:

Մրցանակներ ու դիպլոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեցեգործության հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսներում Սիմոնյանն արժանացել է դիպլոմների (ժնև, 1965 թ., Ֆաենցա (Իտալիա1969 թ., 1971 թ., 1972 թ., Վիլնյուս՝ 1971 թ., Վալլորիս՝ 1970 թ., 1972 թ., 1978 թ., 1980 թ.), իսկ «Պրահա-62»-ում՝ արծաթե մեդալի։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1943 թ., 1947 թ., 1966 թ.), Մոսկվայում (1967 թ.), Կիևում (1976 թ.), Թբիլիսիում (1982 թ.)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]