Արծվին Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արծվին Գրիգորյան
Ծնվել էմայիսի 25, 1935(1935-05-25)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էսեպտեմբերի 14, 2012(2012-09-14) (77 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1958)[1]
ԱշխատավայրԵրևաննախագիծ[1]
Պարգևներ
Արծվին Գրիգորյան Վիքիդարանում

Արծվին Հայկի Գրիգորյան (մայիսի 25, 1935(1935-05-25)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - սեպտեմբերի 14, 2012(2012-09-14), Երևան, Հայաստան[3]), հայ ճարտարապետ, ճարտարապետների միջազգային ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի ակադեմիկոս, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր։

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952-1958 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում։

  • 1959-1966 թվականներին «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետ
  • 1966-1991 թվականներին նախագծերի գլխավոր ճարտարապետ
  • 1969-1974 թվականներին Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի առաջին տեղակալ, 1974-1991 թվականներին Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ
  • 1982-1986 թվականներին ՀԽՍՀ Պետշինի նախագահի առաջին տեղակալ
  • 1991-2012 թվականներին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Քաղաքաշինություն» ամբիոնի վարիչ, ԲՈՀ-ի «Ճարտարապետություն» 029 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ
  • 1975-1991 թվականներին ԽՍՀՄ ճարտարապետների միության վարչության քարտուղար
  • 1978-1987 թվականներին Երևանի քաղխորհրդի պատգամավոր, 1981-1991 թվականներին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր[4]։
Արծվին Գրիգորյանին նվիրված հուշատախտակ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի 18 հասցեում

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծվին Գրիգորյանի նախագծերով և համահեղինակությամբ Երևանում կառուցվել են՝

  • 1992 թվականին Երևանի գլխավոր հատակագծի տեխնիկատնտեսական հիմնավորում (հեղինակային խմբի կազմում)
  • 1984 թվականին «Նոր Արեշ-2» բնակշրջանի մանրամասն հատակագծման նախագիծ (հեղինակային խմբի կազմում)
  • 1984 թվականին Արևելյան Հայաստանի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 150-ամյակին նվիրված համալիրի մրցութային նախագիծ (հեղինակային խմբի կազմում, ԽՍՀՄ ՃՄ «Ճարտարապետական հաջողությունների համար» մեդալ և տարվա լավագույն մրցանակների համամիութենական ստուգատեսի դիպլոմ)
  • 1982 թվականին Փարիզի «Լա Վիլլետ» զբոսայգու մրցութային նախագիծ (հեղինակային խմբի կազմում)
  • 1980 թվականին Երևանի Արաբկիր-1 բնակշրջանի մանր հատակագծման նախագիծ (հեղինակային խմբի կազմում)
  • 1977 թվականին Երևան քաղաքի տարածքի լանդշաֆտային կազմակերպման նախագիծ (համահեղինակ Ս. Նազարյան, Հայաստանի Պետական մրցանակ)
  • 1979 թվականին Երևանյան լճի առափնյա զբոսայգու նախագիծ
  • 1974 թվականին Երևանի ճարտարապետական և մշակույթի հուշարձանների պահպանության գլխավոր սխեմա։ 1974 թվականին Երևանի կենտրոնի հատակագծման և կառուցապատման մրցութային նախագիծ (հեղինակային խմբի կազմում), Համամիութենական մրցույթ, 1-ին մրցանակ
  • 1968 թվականին Ուղետար Էջմիածնի խճուղի, Երևանի 1974 թվականին կանաչապատման հեռանկարային հատակագիծ
  • 1967 թվականին Հայաստանի պուրակ ԽՍՀՄ ԺՏՆՑ-ում (Մոսկվա)
  • 1965 թվականին 110-տեղանոց ռեստորան Երևանյան լճի ձախ ափին (համահեղինակ Զ. Տեր-Զաքարյան)
  • 1960 թվականին Հրազդան գետի ձորում Երևանի հանգստի համաքաղաքային գոտու գլխավոր հատակագիծ

Գեղանկարչական անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Փարիզում, Սեուլում, Կիտոյում, Լենինգրադում, Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում, Լենինգրադում, Մոսկվայում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Մահացել է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Արծվին Գրիգորյանը
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. Արծվին Հայկի Գրիգորյան(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծվին Գրիգորյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 225