Արմենուհի (քանդակ, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմենուհի
Արմենուհի.jpg
«Արմենուհի» քանդակ
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Երևանի Սիրահարների այգի
Բարձրություն 1,9 մ
Քանդակագործ(ներ) Հռիփսիմե Սիմոնյան
Հիմնադրում 1968
Նյութ կերամիկա
Ներկա վիճակ կանգուն


«Արմենուհի» քանդակ, գտնվում է Երևանի Սիրահարների այգում։ Տեղադրվել է 2009 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Lover's Park in Yerevan (4).jpg

«Արմենուհի» քանդակը Հռիփսիմե Սիմոնյանը ստեղծել է 1968 թվականին[1]: Այն միայն մեկ անգամ ցուցադրվել է Հայաստանի նկարիչների միությունում։ 2009 թվականին քանդակագործի ընտանիքը «Արմենուհի» կերամիկական քանդակը նվիրել է Երևան քաղաքին։ Արձանի բացման արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, քանդակագործի որդին՝ ճարտարապետ Արծվին Գրիգորյանը, թոռնուհին՝ Արևիկ Գրիգորյանը, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, արվեստաբան Շահեն Խաչատրյանը, աշակերտները, արվեստագետներ[2]։

Aquote1.png Սիրահարված մարդիկ ավելի լավ են գեղեցկությունը գնահատում: Իսկ սիրահարների այգի գալիս են սիրահարվածները: Արվեստը պետք է շփվի շրջապատի հետ, մարդկանց հետ՝ արվեստանոցում մնալու փոխարեն: Մորս բոլոր գործերում նրա հոգեկան աշխարհն եմ զգում, ինձ համար հիմա նա ինձ հետ է: Aquote2.png


Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը կառուցված է կերամիկայից և ունի 1.9 մետր բարձրություն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]