Աննա Գոլուբկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Գոլուբկինա
Ծնվել էհունվարի 16 (28), 1864[1]
ԾննդավայրԶարայսկ, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 7, 1927(1927-09-07)[2][3][4][…] (63 տարեկան)
Վախճանի վայրըԶարայսկ, Ռյազանի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1894), Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1895) և Կոլարոսսիի ակադեմիա (1897)
Ստեղծագործություն(ներ)Q4365140?
Ոճիմպրեսիոնիզմ
Մասնագիտությունքանդակագործ և արվեստագետ
 Anna Golubkina Վիքիպահեստում

Աննա Սեմյոնովնա Գոլուբկինա (ռուս.՝ Анна Семёновна Голубкина, հունվարի 16 (28), 1864[1], Զարայսկ, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 7, 1927(1927-09-07)[2][3][4][…], Զարայսկ, Ռյազանի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս քանդակագործ։ Գոլուբկինայի պատվին է անվանվել Վեներայի խառնարանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Գոլուբկինան ծնվել է 1864 թվականին Ռյազանի նահանգի Զարայսկ քաղաքում (այժմ՝ Մոսկվայի մարզ) միջին խավի ընտանիքում։ 25 տարեկան հասակում մեկնել է Մոսկվա, մասնակցել Անատոլի Գունստի կազմակերպած Գեղարվեստի դասընթացներին (1889-1890), որտեղ նրա ունակությունները նկատել է քանդակագործ, մանկավարժ Սերգեյ Վոլնուխինը։ Մի քանի տարի սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Մեկնելով Պետերբուրգ՝ 1894-1895 թվականներին Գեղարվեստի ակադեմիայում եղել է ազատ ունկնդիր (Վլադիմիր Բեկլեմիշևի դասարան)։ 1895 թվականի ամռանը մեկնել է Փարիզ, որտեղ հաճախել է Կոլարոսի ակադեմիա։ 1997 թվականին կարճ ժամանակով վերադառնում է Ռուսաստան, զբաղեցնում Կամիլ Կլոդելի տեղը, դառնում Օգյուստ Ռոդենի օգնականը, ստեղծում է նրա քանդակների ձեռքերն ու ոտքերը։

1901 թվականին վերադարձել է Մոսկվա։ Դասավանդել է Մոսկվայի առևտրային քոլեջում (1904-1906), Աշխատանքային դասընթացներում (1913-1916), Վխուտեմասում (1918-1922)։ Հեղինակել է «Մի քանի խոսք է քանդակագործի արհեստի մասին» գիրքը։

Ստեղծել է Կարլ Մարքսի դիմաքանդակը։

Աննա Գոլուբկինայի գերեզմանը Զարայսկում

Կյանքի վերջին տարիներին հաճախ է վերադարձել հայրենիք։ Մահացել է Զարայսկում, թաղված է քաղաքի գերեզմանատանը։

Զարայսկում գործում է Աննա Գոլուբկինայի անվան թանգարան այն տանը, որտեղ ապրել է քանդակագործը։ 1999 թվականին թանգարանում տեղադրվել է Գոլուբկինայի հուշարձանը (քանդակագործ՝ Յուրի Իվանով)[5]։ Մոսկվայում գործում է Գոլուբկինայի անվան թանգարան-արվեստանոցը, որպես Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. С. Голубкина. Письма. Несколько слов о ремесле скульптора. Воспоминания современников.- М.։ Советский художник, 1983.
  • Каменский А. А. Анна Голубкина։ Личность. Эпоха. Скульптура. М.։ Изобразительное искусство, 1990.
  • Каменский А. Рыцарский подвиг։ Книга о скульпторе Анне Голубкиной. М., 1978
  • Добровольский О. М. Голубкина. М.։ Молодая гвардия, 1990. 352, [32] с. (Жизнь замечательных людей. Серия биографий. Вып. 707). 150 000 экз. ISBN 5-235-00787-5.
  • Русские художники. Энциклопедический словарь. Ю. Я. Герчук, И. А. Башинская, Т. Б. Вилинибахова и др. М.։ Азбука, 2000. ISBN 5-267-00064-7
  • Калугина О. В. Скульптор Анна Голубкина։ Опыт комплексного исследования творческой судьбы։ монография. М.։ Галарт, 2006. 248 с. ISBN 5-269-01043-7. Библиогр.։ с. 228237. Имен. указ.։ с. 239241. Прил.։ с. 245.
  • Рецензия М. Волошина на выставку Товарищества московских художников см.։ Русская художественная летопись (прил. к «Аполлону»), 1911, февр., No 4, с. 6263.
  • Волошин М. А. С. Голубкина. Впервые опубликовано в журнале «Аполлон» (1911, No 6, с. 512); на вкладках этого номера «Аполлона» помещены фотографии скульптур Голубкиной.
  • Чулков Георгий. Годы странствий։ Из книги воспоминаний. М., 1930, с. 205.
  • Машковцев Н. О современном скульпторе (По поводу выставки А. С. Голубкиной). Сев. записки, 1915, No 3, с. 98.
  • Булгаков С. Тихие думы. М., 1918, с. 57 (у С. Н. Булгакова в статье «Тоска», посвященной выставке Голубкиной 19141915 гг.։ «…её творчество <…> исполнено той высшей, правой тоски, которая есть всегда преодолеваемая основа радости»)
  • Россций [А. М. Эфрос]. А. С. Голубкина (выставка скульптур). Рус. ведомости, 1915, 10 янв.).
  • Врангель Н. История скульптуры. М., [1909], с. 402.
  • Ефимов Иван. Об искусстве и художниках. М., 1977, с. 188

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]