Ֆրիդ Սողոյան
Ֆրիդ Սողոյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1936 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 31, 2019 (82 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1961) |
Ստեղծագործություն(ներ) | Երկրորդ համաշխարհային պատերազմում Ուկրաինայի պատմության թանգարան, Նեստորի հուշարձան, Մայր երկիր, «Միացյալ խաչ» հուշարձան, Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին և Ստեփան Շահումյանի կիսանդրի |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ֆրիդրիխ Մկրտչի Սողոյան, Ֆրիդ (հոկտեմբերի 2, 1936, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 31, 2019[1]), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր (1981), ՌԴ ժողովրդական նկարիչ (2004), Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984)։ Հայաստանի ժողովրդական նկարիչ (2017)։
Քանդակագործներ Վահե և Միքայել Սողոյանների հայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրիդ Սողոյանը ծնվել է 1936 թվական հոկտեմբերի 2–ին, Գյումրիում։ 1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են բնականությամբ, կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրումով։
Յուրովի մեկնաբանությամբ է ստեղծել Ստեփան Շահումյանի (1970, Երևան), Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում՝ Արևելքի մեծ իմաստասերների (1970) արձանները, Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ Հայաստանում, ԼՂՀ-ում, Սամարղանդում և այլուր[2][3]։
Սողոյանի աշխատանքները պահվում են Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Նկարչուհին», 1965,
- «Արթիկցի քարհատ բանվոր», 1970,
- «Վաստակավոր Երկրաբան Ավետիսյանը», 1971
- «Կնոջս դիմաքանդակը», 1971
- «Սամարղանդցի հնագետ Ռ. Սուլեյմանով», 1971
- «Հորս դիմաքանդակը», 1981
- «Արարողը», (1969, տուֆ, Արթիկ),
- «Արևածագ», 1970 (Ախուրյանի մուտքի արձանը),
- «Նեստոր տարեգիրը» (1987, գրանիտ, Կիև),
- «Մայր երկիր» («Հայաստան», 1991, բրոնզ, Վաշինգտոն),
- Մոսկվայի 850-ամյակին նվիրված գրանիտե հուշարձանը՝ «Խաչ միացյալ» («Դարերում օրհնյալ է», 1997, Մոսկվա),
- Նիկոլայ Ռիժկովի կիսանդրին (1998, բրոնզ, Սպիտակ) և գրանիտե հուշատախտակը Գյումրիում՝ նրա անվան փողոցում (2002)
- «Միացյալ խաչ» հուշարձան (2013, գրանիտ, Երևան)
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինյան մրցանակ (1984, «Դնեպրի ազատագրումը» բրոնզաձույլ կոմպոզիցիայի (1981) համար)
- «Արծաթե Խաչ», Ռուսաստանի հայերի միություն
- Գյումրու պատվավոր քաղաքացի (2008)[4]
- Մովսես Խորենացու մեդալ (2011)[5]
- Հայաստանի ժողովրդական նկարիչ, 2017[6]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ LLC Helix Consulting։ «Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2019-07-31
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Фридрих Согоян»։ www.mecenat-and-world.ru։ Վերցված է 2020-07-12
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները»։ gyumricity.am։ Վերցված է 2019-01-06
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ president.am։ Վերցված է 2017-05-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Фридрих Согоян, Ваге Согоян, Микаэль Согоян, Мария Трошина»։ www.sogoian.ru։ Վերցված է 2020-07-12
- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 31 մահեր
- 2019 մահեր
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ քանդակագործներ
- ՀՀ ժողովրդական նկարիչներ
- Գյումրու պատվավոր քաղաքացիներ
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտներ