Ստեփան Թարյան
Ստեփան Թարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 29, 1899 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 20, 1954 (54 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1927) |
Ստեղծագործություն(ներ) | «Սպասում» քանդակ, Կիկոս և Գիքոր |
Մասնագիտություն | բեմանկարիչ և քանդակագործ |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Պատանի հանդիսատեսի թատրոն և Հայֆիլմ |
Ամուսին | Մայրանուշ Պարոնիկյան |
Պարգևներ և մրցանակներ | Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Stepan Taryan Վիքիպահեստում |
Ստեփան Միքայելի Թարյան (Թարխարարյան) (օգոստոսի 29, 1899, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 20, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմանկարիչ, քանդակագործ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)։
Եղել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Մայրանուշ Պարոնիկյանի ամուսինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծացել է Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ուսումնարանը (1918), Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժինը (1927)։ 1927 թվականին տեղափոխվել է Երևան։
1920 թվականին արտանկարել է Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարները։
Առաջին ձևավորումը եղել է «Խաթաբալա» ներկայացումը 1927 թվականին Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, ինչպես նաև Կիրովականի (այժմ՝ Վանաձոր), Արտաշատի և Ալավերդու թատրոններում[1]։
«Հայֆիլմում» ձևավորել է «Կիկոս» (1933), «Գիքոր» (1934) ֆիլմերը[2]։
Թատերական ձևավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Խաթաբալա» (1927 թ., 1940 թ., 1945 թ.)
- «Պեպո» (1929 թ., 1948 թ.)
- «Քանդած օջախ» (1938 թ.)
- «Նապոլեոն Կորկոտյան» (1934 թ.)
- «Ցասում» (1930 թ.)
- «Արշալույսին» (1937 թ.)
- «Հրացանավոր մարդը» (1938 թ.)
Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ է Վանո Խոջաբեկյանի (1930), դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանի (1945) դիմաքանդակների (երկուսն էլ՝ մարմար, ՀԱՊ), «Սպասում» քանդակի (1930-ական թթ., Երևանում տեղադրվել է 2000 թ.)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սպասում» քանդակ (2000 թ., Երևան)