Տիլման Ռիմենշնայդեր
Տիլման Ռիմենշնայդեր գերմ.՝ Tilman Riemenschneider | |
---|---|
Ծնվել է | 1460[1][2][3][…] |
Ծննդավայր | Heilbad Heiligenstadt, Գերմանիա[4] |
Մահացել է | հուլիսի 17, 1531 կամ հուլիսի 7, 1531[5][6] |
Վախճանի վայրը | Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[4] |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Ստեղծագործություն(ներ) | Zwölfbotenaltar? |
Ոճ | գերմանական Վերածնունդ |
Մասնագիտություն | քանդակագործ և carver |
Գործունեության տարիներ | 1483-1510 |
Երեխաներ | Bartlmä Dill Riemenschneider? |
Tilman Riemenschneider Վիքիպահեստում |
Ռիմենշնայդեր Տիլման (գերմ.՝ Tilman Riemenschneider, 1460[1][2][3][…], Heilbad Heiligenstadt, Գերմանիա[4] - հուլիսի 17, 1531 կամ հուլիսի 7, 1531[5][6], Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[4]), Վերածննդի շրջանի գերմանացի քանդակագործ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործել է Վյուրցբուրգում (1483 թ.-ից)։ Ռիմենշնայդերի աշխատանքներում (Ռուդոլֆ ֆոն Շերենբերգի մահարձանը, քար, 1496-1499 թթ., Վյուրցբուրգի Սանկա Կիլիան տաճար, «Սբ․ արյան» խորանը, փայտ, 1501-1504 թթ., Յակոբսկիրխե, Ռոտենբուրգ) պահպանվել են ուշ գոթիկային բնորոշ դինամիկ ձևերն ու բեկվող գծերը։
Սակայն Ռիմենշնայդերը առաջիններից էր, որ հրաժարվեց արձանները երանգավորելու և ոսկեպատելու ավանդույթից, վարպետորեն օգտագործեց նյութի ֆակտուրան և հատուկ ուշադրություն դարձրեց դիմախաղի և ժեստերի կենսական հավաստիությանը։ Ուշ շրջանի գործերում (Մարիայի խորանը, փայտ, (1505-1510 թթ.), Հերգոտսկիրխե, Կրեգլինգեն) դրսևորվել է կերպարների առավել ընդհանրացման և ներքին պարզության, կոմպոզիցիայի ներդաշնակ հավասարակշռվածության նկատմամբ Ռիմենշնայդերի ձգտումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Catholic Encyclopedia — 1995.
- ↑ 3,0 3,1 Artnet — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118600885 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Mayr V. Riemenschneider [Rimenschneider; Rimschneider; Rymenschnyder, Tilman] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T072085
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիլման Ռիմենշնայդեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |