Ջիովանի Պիզանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջիովանի Պիզանո
իտալ.՝ Giovanni Pisano
Giovanni pisano, madonna con bambino, cathedral of prato.jpg
Ծնվել էմոտ. 1248[1]
ԾննդավայրՊիզա, Տոսկանա, Իտալիա
Մահացել է1315
Վախճանի վայրՊիզա, Տոսկանա, Իտալիա
Ուշագրավ աշխատանքներՍուրբ Դոմենիկո, Q3925517? և Q22683682?
Giovanni Pisano Վիքիպահեստում

Ջիովանի Պիզանո (իտալ.՝ Giovanni Pisano) (մոտ. 1248[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա - 1315, Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի քանդակագործ և ճարտարապետ: Նիկոլո Պիզանոյի որդին և աշակերտը, նա պռոտոռենեսանսի գործիչներից մեկն է և դարձել է ավելի ճանաչված քան իր հայրը[2]: Նրա ոճը տարբերվում էր ազատությամբ և դինամիկությամբ: Նա պատկերները շարժման մեջ է ներկայացնում և օգտագործում է դրամատիկական բազմաթիվ միջոցներ: Նրա քանդակներին հատուկ են կտրուկ շրջադարձերն ու անկյունային գծերը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիովանի Պիզանոն ծնվել է Պիզայի մոտ: 1265-1278 թվականներին նա աշխատում է հոր հետ: Նրա մասնակցությամբ ստեղծվում է Սիենա քաղաքի տաճարի վարչական մասը, ինչպես նաև Ֆոնտե Մաջորե շատրվանը Պերուջայում: 1270-1276 թվականներին նա մեկնում է Ֆրանսիա և նրա աշխատանքների վրա մեծ ազդեցություն է ունենում ֆրանսիական գոթական ոճը[3]:

1285 թվականին Ջիովանի Պիզանոն գալիս է Սիենա, որտեղ 1287-1296 թվականներին Մայր Տաճարի գլխավոր ճարտարապետների պաշտոնն է զբաղեցնում: Իտալական շքեղ շենքերից ամենաճոխը Ջիովանի Պիզանոյի գլխավորությամբ կառուցված տաճարն է: 1299 թվականին Ջիովանի Պիզանոն վերադառնում է Պիզա, որտեղ աշխատում է եկեղեցիների շինարարության մեջ, որպես քանդակագործ և ճարտարապետ: Նրա մեծ ձեռքբերումներից մեկն է Սանտ Անդրեա մայր տաճարը Պիստոյում (1297-1301): Թեմատիկան նույն է, ինչ որ Պիզայի ճարտարապետությանն էր: Սակայն անձանց դեմքերն ու ժեստերը դրամատիկ: Նա համարվում է Մադոննայի բազմաթիվ արձանների հեղինակ, ինչպես նաև շատ մարգարեների և սրբերի արձանների հեղինակ: Ամենահայտնի քանդակը գտնվում է Սկռովենի մատուռի զոհասեղանին:

1313 թվականին Ջիովանի Պիզանոն սկսել է աշխատել Մարգարիտա Լյուքսենբուրգիայի կայսրուհու գերեզմանաքարի վրա՝ Գերմանիայում, որն անավարտ է մնացել: Վերջին հիշատակումը Ջիովանի Պիզանոյի մասին եղել է 1314 թվականին, որից հետո մահացել է:

Ջիովանի Պիզանոյի քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիենայան տաճարի ճակատային մասի արձանը, 1284—99
  • Պիստոյում Սանտ Անդրեա եկեղեցում
  • Սիենական տաճարի ճակատային մասի ստորի հատվածը, 1284—99
  • Պիզայում Սանտա Մարիա Ասունտա եկեղեցու ամբիոնը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

 
 
 
 
 
Սիենական տաճարի ճակատային մասը  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kunstindeks Danmark
  2. Diccionario de Arte II (en castellà). Barcelona: Biblioteca de Consulta Larousse. Spes Editorial SL (RBA), 2003, p.169. DL M-50.522-2002. ISBN 84-8332-391-5 [Consulta: 6 desembre 2014
  3. Giorgio Vasari: Le vite dei più eccellenti pittori, scultori e architetti. Newton Compton Editori, Rom 2010, ISBN 978-88-541-1425-8, S. 127 ff.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hohenfeld Kai (2014)։ Die Madonnenskulpturen des Giovanni Pisano. Stilkritik, Kulturtransfer und Materialimitation։ Kromsdorf։ ISBN 978-3-89739-821-4 
  • Mellini G.L. (1969)։ Il pulpito di Giovanni Pisano a Pistoia։ Florence 
  • Carli Enzo (1966)։ Giovanni Pisano։ Milan։ ISBN 88-7781-045-9 
  • Мировая художественная культура XIII в.
  • Лазарев В. Н., Происхождение итальянского Возрождения, т. 1—2, М., 1956— 59
  • Fasola G. N., Nicola Pisano, Roma, 1941
  • Toesca I., Andrea e Nino Pisani, Firenze, 1950
  • Mellini G. L., Giovanni Pisano, Mil., [1970]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիզա տաճարի նկարները