Յակոպո Դելլա Քվերչա
Յակոպո Դելլա Քվերչա իտալ.՝ Jacopo della Quercia | |
---|---|
Ծնվել է | մոտ 1374[1] |
Ծննդավայր | Քուերչեգրոսա, Կաստելնուովո Բերարդենգա, Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Մահացել է | հոկտեմբերի 20, 1438[2] |
Մահվան վայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Երկեր | Sculptures from Fonte Gaia - Acca Larentia?, Q3649305? և Creation of Adam? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Jacopo della Quercia Վիքիպահեստում |
Յակոպո Դելլա Քվերչա (իտալ.՝ Jacopo della Quercia, մոտ մոտ 1374[1], Քուերչեգրոսա, Կաստելնուովո Բերարդենգա, Սիենա, Տոսկանա, Իտալիա - հոկտեմբերի 20, 1438[2], Սիենա, Տոսկանա, Իտալիա), իտալացի քանդակագործ, վաղ վերածննդի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է Սիենայում և Բոլոնիայում, նաև Լուկկայում (1406) ու Ֆեռարայում (1408)։ Հետևել է Նիկոլո և Ջովաննի Պիզանոների ավանդույթներին, կրել XIV-XV-րդ դարերի սահմանագծի հս-իտալիայի պլաստիկայի ազդեցությունը։
Շատ գործերին բնորոշ է ֆրանսիական գոթիկայի ազդեցությունը (Իլարիոս դել Կարրետտոյի տապանաքարը Լուկկայի Սան Մարտինո տաճարում, 1406, Տրենտի խորանը Լուկկայի Սան Ֆրեդիանո եկեղեցում, 1416-22)։
Ուշ գոթականին բնորոշ գծերը քանդակագործը մեծ մասամբ հաղթահարել է ստեղծագործական ավելի ուշ շրջանում (Բոլոնիայի Սան Պետրոնիո եկեղեցու շքամուտքի քանդակները, 1425-38)։ Յակոպո Դելլա Քվերչայի «Զաքարիան տաճարում», բրոնզ (1417-28, Սիենայի մկրտարանի ռելիեֆ) Յակոպո Դելլա Քվերչաի լավագույն ստեղծագործությունների հզոր, լակոնիկ կերպարներում մարմնավորված դրամատիզմը և մոնումենտալությունը մեծ ազդեցություն է թողել դել Միքելանջելոյի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոպո Դելլա Քվերչա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 107)։ |