Ժան Անտուան Հուդոն
| Ժան Անտուան Հուդոն ֆրանսերեն՝ Jean-Antoine Houdon | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 20, 1741[1][2][3][…] |
| Ծննդավայր | Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն |
| Մահացել է | հուլիսի 15, 1828[1][2][4][…] (87 տարեկան) |
| Վախճանի վայրը | Փարիզ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
| Ստեղծագործություն(ներ) | George Washington?, Q106604178?[5], Q106462411?, Winter?[6] և Saint John the Baptist? |
| Ժանր | դիմապատկեր[7] |
| Մասնագիտություն | քանդակագործ, մեդալագործ և վիզուալ արտիստ |
| Ամուսին | Marie-Ange-Cécile Langlois? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա և Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
| Երեխաներ | Սաբինա Հուդոն և Կլոդին Հուդոն |
Ժան Անտուան Հուդոն, (ֆրանսերեն՝ Jean-Antoine Houdon, մարտի 20, 1741[1][2][3][…], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 15, 1828[1][2][4][…], Փարիզ), ֆրանսիացի քանդակագործ, եվրոպական դիմապատկերի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ 1764—1768 թվականներին եղել է ֆրանսիական ակադեմիայի կրթաթոշակառու Հռոմում, ուր ուսումնասիրել է անտիկ արվեստ ու անատոմիա։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուդոնին ճանաչում է բերել «Դիանա» արձանը (գիպս, 1776 թվական, Գոթայի դղյակի թանգարան, ԳԴՀ), ուր բնորդի ազնվականական նրբագեղությունը մարմնավորել է կլասիցիստական խիստ ձևերի մեջ։ Հետագայում Հուդոնը ստեղծել է Լուսավորականության և Ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանի հայտնի ներկայացուցիչների դիմաքանդակների շարք (Ժան Ժակ Ռուսոյի կիսանդրին (գիպս, 1778 թվական, Գեղարվեստական թանգարան, Շվերին), Բ. Ֆրանկլինի (1778 թվական) և Օ. Գ. Միրաբոյի (1791 թվական, երկուսն էլ թրծակավ, Լուվր, Փարիզ) կիսանդրիները, Վոլտերի կիսանդրին (1778 թվական) և արձանը (1781, մարմար, Էրմիտաժ, Լենինգրադ)։
Հուդոնի դիմաքանդակներին բնորոշ է հոգեբանական նրբագծերի հարստությունը, շեշտված արտահայտչականությունը։ Բնականությամբ և պարզությամբ են առանձնանում մանուկների ու կանանց քնարական բնույթի քանդակները («Կնոջ դիմաքանդակը», գիպս, 1787 թվական, Լուվր)։ 1805—1825 թվականներին դասավանդել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Арнасон Г. Г. Скульптура Гудона / Пер. с англ. П. В. Мелковой; Ред. Е. В. Норина; Худ. В. В. Лазурский.. — М.: Искусство, 1982. — 128, [144] с. — 25 000 экз. (в пер.)
- Harvard, Arnason H. (1975), The Sculptures of Houdon, London: Phaidon
- Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
{{cite encyclopedia}}: Invalid|ref=harv(օգնություն) - Christopher John Murray, ed. (2004), Encyclopedia of the Romantic Era, 1760–1850: A-K, vol. 1, Taylor & Francis, ISBN 9781579584238
- Poulet, Ann L. (2003), Jean-Antoine Houdon: Sculptor of the Enlightenment., University of Chicago Press, ISBN 0-226-67647-1
- Hart, Charles Henry; Biddle, Edward (1911), Memoirs of the Life and Works of Jean Antoine Houdon: The Sculptor of Voltaire and of Washington, Princeton University; Kessinger Publishing, 2006, 9781425499891
- Marshall, Bill; Kaufman, Will; Johnston, Cristina, eds. (2005), France and the Americas: Culture, Politics, And History, ABC-CLIO, ISBN 9781851094110
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean Antoine Houdon (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Jean Antoine Houdon (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 Jean Antoine Houdon — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ https://www.museefabre.fr/recherche/musee%253AMUS_BIEN%253A2702
- ↑ WikiArt
- ↑ https://www.npg.org.uk/collections/search/person/mp07136/jean-antoine-houdon?search=sas&sText=houdon&OConly=true
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արման Թոմաս Հյու, 1775 թ. (Victoria and Albert Museum, Լոնդոն)
-
Վոլտեր, 1778 թ. (Musée des Beaux-Arts d'Angers, Ֆրանսիա)
-
Մադամ Ռեկամիե
-
Վոլտերի մարմարե կիսանդրին, 1870-1900 թթ. Victoria and Albert Museum, Լոնդոն
-
Ջորջ Վաշինգտոնի արձանը Վիրջինիայի նահանգի Կապիտոլիումում
-
Դիանա
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Base Joconde : obras del artista dependientes del ministerio de Cultura francés.
- [1] Արխիվացված 2018-03-11 Wayback Machine : retrato de Louise Brongniart (1772 - 1845), hija del arquitecto Alexandre-Théodore Brongniart en el Museo Nacional del Louvre.
- [2] : obras del artista en el Museo Nacional del Louvre.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժան Անտուան Հուդոն կատեգորիայում։ |
- Virtual Gallery
- Jean-Antoine Houdon (1741–1828) (Heilbrunn Timeline of Art History)
- Art and the empire city: New York, 1825–1861, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Houdon (see index)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 635)։ |