Ֆեդոտ Շուբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեդոտ Շուբին
Shubin, Fedot Ivanovich.jpg
Ծնվել էմայիսի 17 (28), 1740[1]
ԾննդավայրArchangelgorod Governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 12 (24), 1805[1] (64 տարեկան)
Վախճանի վայրըՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1766)
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալ
Commons-logo.svg Fedot Shubin Վիքիպահեստում

Ֆեդոտ Իվանովիչ Շուբին (ռուս.՝ Федот Иванович Шубин, մայիսի 17 (28), 1740[1], Archangelgorod Governorate, Ռուսական կայսրություն - մայիսի 12 (24), 1805[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1]), ռուս քանդակագործ, ռուսական լուսավորական կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1761-1767 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1767-1770 թվականներին, 1770-1772 թվականներին՝ կրթաթոշակառու Փարիզում և Հռոմում)։ Շուբինի վաղ շրջանի գործերին, որոնք ստեղծվել են անտիկ արվեստի ազդեցությամբ, բնորոշ են դասական պարզությունն ու ռեալիստական վավերականությունը («Ֆ․ Ն․ Գոլիցին», մարմար, 1771 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ 1773 թվական վերադարձել է Պետերբուրգ, հիմնականում ստեղծել մարմարյա դիմաքանդակներ, որոնց բնորոշ են քանդակածավալի գեղանկարչական էֆեկտները, նրբագեղությունը, հոգեբանական խորությունը («Պ․ Ա․ Ռումյանցև-Զադունայսկի», մարմար, 1778 թվական, Ռուսական թանգարան, Լենինգրադ, «Անհայտը», մարմար, 1770-ական թվականների կեսերին, Տրետյակովյան պատկերասրահ)։ 1774-1775 թվականներին Չեսմենի պալատի համար կատարել է ռուս, ցարերի և իշխանների պատկերներով 58 մեդալիոններ (մարմար, Զինապալատ, Մոսկվա)։ 1770-1780-ական թվականներին, ստեղծել է բազմաթիվ արձաններ, ռելիեֆներ (այդ թվում՝ «Եկատերինա II-օրենսդիր» արձանը, մարմար, 1789—1790 թվականներին, Ռուսական թանգարան)։ 1790-ական թվականներին դիմաքանդակներում Շուբինը հասել է առանձնահատուկ ճշմարտացիության («Ա․ Ա․ Բեզբորոդկո», մարմար (1773 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) մարմար, մոտ 1798 թվական, Ռուսական թանգարան)։ Սուր ու բարդ հոգեբանական նկարագրով է առանձնանում Պավել I-ի կիսանդրին (մարմար, 1797 թվական, նույն տեղում)։ Շուբինի՝ Եկատերինա II-ի դիմաքանդակը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում (Երևան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 594 CC BY-SA icon 80x15.png