Դարիա Կամսարական
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամսարական (այլ կիրառումներ)
Դարիա Կամսարական Դարուհի Կամսարական | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 24, 1902 կամ ապրիլի 24, 1907[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս[2][3] |
Մահացել է | մարտի 1, 1986[4] |
Վախճանի վայրը | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Lycée Français d'Alexandrie? (1924) և Գրան–Շոմիե ակադեմիա (1927)[2] |
Ուսուցիչ | Էլպիս Կեսարացյան և Էմիլ Անտուան Բուրդել[2][3] |
Մասնագիտություն | քանդակագործ, գրող և մեդալագործ |
![]() |
Դարիա (Դարուհի) Գրիգորի Կամսարական (ապրիլի 24, 1902 կամ ապրիլի 24, 1907[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս[2][3] - մարտի 1, 1986[4], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ), հայ, ֆրանսագիր վիպասանուհի, քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Տիգրան Կամսարականի եղբոր աղջիկն է։
Կրթությունն ստացել է ֆրանսիական դպրոցում։ Հայերեն սովորել է հայտնի մանկավարժ Էլպիս Կեսարացյանից։ Երիտասարդ հասակից հետևել է գրականության։ Ականատես լինելով Մուսա լեռան խիզախ մարտիկների կյանքին Պորտ Սաիդում, գրել է «Արյան ճակատագրականությանը» ֆրանսերեն վիպակը, որը լույս է տեսել նաև հայերեն, Կահիրեի «Արև» օրաթերթում, Միքայել Կյուրճյանի թարգմանությամբ։
1920-ական թվականների կեսերին մեկնել է Փարիզ, սովորել Փարիզի Գրան Շոմիեր ակադեմիայում, աշակերտելով Անտուան Բուրդելին։ 1935 թվականին Փարիզում կազմակերպվել է նրա անհատական առաջին ցուցահանդեսը, որն իր վրա է հրավիրել ֆրանսիական մամուլի ուշադրությունը։ Հետագայում ցուցահանդեսներ է կազմակերպել տարբեր պատկերասրահներում։ Նրա քանդակներից մի քանիսը արժանի տեղ են գրավում Փարիզի արդիական արվեստի թանգարանում, ինչպես և Եգիպտոսի թանգարաններում։ Մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնավորապես նրա 1952 և 1958 թվականների ցուցահանդեսները։
Աչքի ընկնող քանդակներից են Սաշա Պիտոևի, Շառլ Էթիենի, Ռոժե Վայանի, Ժան Ֆոլզենի և այլոց կիսանդրիները, «Ողջույն խախաղության» քանդակը և այլն։ Հեղինակ է «Ճամփորդություն արվեստի հետ» (1957, ֆրանսերեն) վեպի։ 1965 թվականին Փարիզում լույս է տեսել նրա «Հրեղեն օղակ» ֆրանսերեն վեպը։ Գրական անունն է «Անն Սարակ»։ Դարիա Կամսարականը Ֆրանսիայի Դիմադրության շարժման մասնակից է։
Եղել է նաև Հայաստանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bénézit E., Zeiger-Viallet E., Busse J. Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays (ֆր.) — 1911.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 https://archief.museumplantinmoretus.be/doc/au::55866
- ↑ 4,0 4,1 4,2 Gamsaragan, Daria // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00070369
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարիա Կամսարական» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 214)։ ![]() |
- Ապրիլի 24 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Ալեքսանդրիա քաղաքում ծնվածներ
- Մարտի 1 մահեր
- 1986 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Գրանդ Շոմեր ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Ֆրանսահայ արձակագիրներ
- Հայ ֆրանսագիր գրողներ
- Ֆրանսահայ քանդակագործներ
- Կամսարականներ
- 20-րդ դարի քանդակագործներ