Էլպիս Կեսարացյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլպիս Կեսարացյան
Դիմանկար
Ծնվել է1830
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է1913
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունհրապարակախոս և խմբագիր

Էլպիս Կեսարացյան (1830, Կոստանդնուպոլիս - 1913), հայ հրապարակախոս, խմբագիր։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը՝ Օրթագյուղի և Պեշիկթաշի հայկական դպրոցներում։ 1872 թվականից որպես ուսուչուհի աշխատել է Մաքրուհյաց վարժարանում։ Աշխատակցել է պոլսահայ մամուլին։ 1861 թվականին հիմնել է «Կիթառ» պարբերականը, որտեղ տպագրած իր հոդվածները ստորագրել է Ե. Կ. Տ. Հայկուհի։ Փաստորեն հանդիսանում է հայ առաջին կին խմբագիրը։ «Կիթառ»-ից ընդամենը հրատարակել է երեք համար և դադարեցրել՝ նյութական դժվարությունների պատճառով։ Այնուհետև մոտ 15 տարի քաշվել է գրական հրապարակից։ 1879 թվականին լույս է ընծայել «Նամականի առ ընթերցասեր հայուհիս» գրքույկը, որտեղ զետեղված են նրա խրատական, մանկավարժական հոդվածները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 107.