Հայկ Բադիկյան
| Հայկ Բադիկյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 22, 1876[1][2][3][…] |
| Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4][5] |
| Մահացել է | սեպտեմբերի 19, 1950[2][4][5] (74 տարեկան) |
| Վախճանի վայրը | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][4][5] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Ստեղծագործություն(ներ) | Ուիլյամ ՄաքՔինլիի արձան և Աբրահամ Լինքոլնի հուշարձան |
| Մասնագիտություն | քանդակագործ |
| Անդամություն | Բոհեմական ակումբ և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Հայկ Ավետիսի Բադիկյան, (հունվարի 22, 1876[1][2][3][…], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4][5] - սեպտեմբերի 19, 1950[2][4][5], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][4][5]), հայազգի ամերիկյան քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վանում։ 1891 թվականին մեկնել է ԱՄՆ և հաստատվել Ֆրեզնոյում։ 1899 թվականին սովորել է Հոպկինսի արվեստի ինստիտուտում։ 1906-1907 թվականներին կատարելագործվել է Փարիզում Ալբեր Մարկեի մոտ։ 1907 թվականին ֆրանսիական արվեստագետների սրահում ցուցադրվել է Բադիկյանի «Հին պատմություն» բրոնզե այլաբանական քանդակը։ 1908 թվականից ապրել է Սան Ֆրանցիսկոյում։ Ստեղծագործել է դասական ոճով, հարել ռեալիստական ուղղությանը, վճռաբար հանդես է եկել մոդեռնիզմի դեմ։ Բադիկյանը կերտել է ամերիկյան հայտնի անձանց բրոնզե և մարմարե հուշարձաններ, կիսանդրիներ, ինչպես և հասարակական վայրերի համար այլաբանական սյուժեներով դեկորատիվ քանդակներ։ Բադիկյանն ընտրվել է Կալիֆորնիայի մշակութային և պատմական մի շարք ընկերությունների անդամ, արժանացել շքանշանների և պատվո դիպլոմների։
Գլխավոր գործերից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբրահամ Լինքոլնի հուշարձան, Սան Ֆրանցիսկո (1923),
- Փերշինգի հուշարձան, Սան Ֆրանցիսկո (1921),
- Չեստեր Ռոուվելի հուշարձան, Ֆրեզնո (1914),
- Թոմաս Սթար Քինգի արձան, Վաշինգտոնի Կապիտոլիումի քանդակների դահլիճ (1931),
- «Բարեկամություն» այլաբանական արձանախումբ, Սան Ֆրանցիսկո (1925),
- «Աեորոնոթիկ» ճակտոնը Վաշինգտոնի առևտրի դեպարտամենտի շենքի համար (1931),
- Գեներալ Ֆյունստոնի կիսանդրին Սան Ֆրանցիսկոյի քաղաքային դահլիճ (1917),
- Էդուարդ Ռոբսոն Թեյլորի կիսանդրին, Սան Ֆրանցիսկոյի հանրային գրադարան (1917)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուիլյամ Մաք Քինլիի արձանը
- Աբրահամ Լինքոլնի հուշարձանը Սան Ֆրանցիսկոյում
- Կալիֆոռնիացի Հելենը, Սան Ֆրանցիսկոյի Դե Յանգ թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 Karlstrom P. J. Patigian, Haig // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T096250
- 1 2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 191.
- 1 2 Union List of Artist Names — 2013.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Բադիկյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 206)։ |