Միրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրոն
Arte romana, braccio da discobolo di mirone.JPG
Ծնվել է մ.թ.ա. 5-րդ դար
Ծննդավայր Eleutherae, Oinoi, Mandra-Eidyllia, Ատիկա, Հունաստան
Մահացել է մ.թ.ա. 5-րդ դար
Քաղաքացիություն Հին Աթենք
Ստեղծագործություն(ներ) Drunken old woman, Սկավառականետորդ և Q3627892?
Մասնագիտություն քանդակագործ և արվեստների գործիչ
Myron Վիքիպահեստում

Միրոն, մ.թ.ա. 5-րդ դարի հույն քանդակագործ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ելևթերում (Բեովտիայի և Ատտիկայի սահմանագլխին), աշխատել Աթենքում։ Միրոնի ստեղծագործությունները (հիմնականում բրոնզյա) չեն պահպանվել և հայտնի են միայն անտիկ հեղինակների և հռոմեական մարմարյա կրկնօրինակների շնորհիվ։ Վաղ կլասիկայի խոշորագույն ներկայացուցիչ Միրոնը հաղթահարել է արխաիկայի արվեստի քարացած կանոնները և ձգտել է արտահայտել շարժման կուլմինացիոն պահերը, շեշտել ներդաշնակ մարդու մարմնի դինամիկ լարվածությունը («Սկավառականետորդ», մ․թ․ա․ V դ․ կես, հռոմ․ կրկնօրինակ, Ազգային թանգարան, Հռոմ) կամ անսանձ պոռթկումը զսպող բանական կամքը («Աթենասը և Մարսիասը» խմբաքանդակը)։ Ըստ անտիկ էպիգրամների հանրաճանաչ է եղել Միրոնի ստեղծած կովի արձանը, որը ժամանակակիցներին զարմացրել է իր բնականությամբ։ Միրոնը եղել է նաև դրվագող վարպետ (ստեղծել է ռելիեֆ պատկերներով սկահակներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 621 CC-BY-SA-icon-80x15.png