Ջովանի Պիզանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջովանի Պիզանո
իտալ.՝ Giovanni Pisano
Ծնվել էմոտ. 1248[1]
ԾննդավայրՊիզա, Տոսկանա, Իտալիա
Մահացել է1315 կամ 1318[2]
Վախճանի վայրՊիզա, Տոսկանա, Իտալիա
Ուշագրավ աշխատանքներՍուրբ Դոմենիկո, Ambo of the Cathedral? և Pulpit of Sant' Andrea, Pistoia?
Giovanni Pisano Վիքիպահեստում

Ջովանի Պիզանո (իտալ.՝ Giovanni Pisano) (մոտ. 1248[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա - 1315 կամ 1318[2], Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի քանդակագործ և ճարտարապետ։ Նիկոլո Պիզանոյի որդին և աշակերտը; Պրոտոռենեսանսի գործիչներից է, ավելի համբավավոր, քան իր հայրը[3]։ Նրա ոճը աչքի է ընկնում ազատությամբ և դինամիկությամբ։ Նա կերպարները շարժման մեջ է ներկայացնում և օգտագործում է դրամատիկական բազմաթիվ միջոցներ։ Նրա քանդակներին բնորոշ են կտրուկ շրջադարձերն ու անկյունային գծերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջովանի Պիզանոն ծնվել է Պիզայում։ 1265-1278 թվականներին աշխատել է հոր հետ։ Նրա մասնակցությամբ է ստեղծվել Սիենա քաղաքի տաճարի ամբիոնը, ինչպես նաև Ֆոնտե Մաջորե շատրվանը Պերուջայում։ 1270-1276 թվականներին նա մեկնել է Ֆրանսիա, և նրա աշխատանքների վրա մեծ ազդեցություն է թողել ֆրանսիական գոթիկա ոճը[4]։

1285 թվականին Ջովանի Պիզանոն գալիս է Սիենա, որտեղ 1287-1296 թվականներին Մայր տաճարի գլխավոր ճարտարապետի պաշտոնն է զբաղեցնում։ Իտալական շքեղ շենքերից ամենաճոխը Ջովանի Պիզանոյի գլխավորությամբ կառուցված տաճարն է։ 1299 թվականին Ջովանի Պիզանոն վերադառնում է Պիզա, որտեղ աշխատում է եկեղեցիների շինարարությունում՝ որպես քանդակագործ և ճարտարապետ։ Նրա մեծ ձեռքբերումներից մեկն է Սանտ Անդրեա մայր տաճարը Պիստոյայում (1297-1301)։ Թեմատիկան նույնն է, ինչ որ Պիզայի ճարտարապետությանն էր։ Սակայն անձանց դեմքերն ու ժեստերը դրամատիկ են։ Նա համարվում է Մադոննայի, ինչպես նաև մարգարեների ու սրբերի բազմաթիվ արձանների հեղինակ։ Ամենահայտնի քանդակը գտնվում է Սկռովենի մատուռի զոհասեղանին։

1313 թվականին Ջովանի Պիզանոն սկսել է աշխատել Գերմանիայում, Մարգարիտա Լյուքսեմբուրգցի կայսրուհու տապանաքարի վրա, որն անավարտ է մնացել։ Վերջին հիշատակումը Ջովանի Պիզանոյի մասին եղել է 1314 թվականին. հավանաբար՝ դրանից շատ չանցած՝ նա մահացել է։

Ջովանի Պիզանոյի քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիենայի տաճարի ճակատային մասի արձանը, 1284—99
  • Պիստոյայում՝ Սանտ Անդրեա եկեղեցում
  • Սիենայի տաճարի ճակատային մասի ստորին հատվածը, 1284—99
  • Պիզայում Սանտա Մարիա Ասունտա եկեղեցու ամբիոնը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

 
 
 
 
 
Սիենայի տաճարի ճակատային մասը  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kunstindeks Danmark (դան.)
  2. 2,0 2,1 2,2 autori vari Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
  3. Diccionario de Arte II (en castellà). Barcelona: Biblioteca de Consulta Larousse. Spes Editorial SL (RBA), 2003, p.169. DL M-50.522-2002. ISBN 84-8332-391-5 [Consulta: 6 desembre 2014
  4. Giorgio Vasari: Le vite dei più eccellenti pittori, scultori e architetti. Newton Compton Editori, Rom 2010, ISBN 978-88-541-1425-8, S. 127 ff.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hohenfeld Kai (2014)։ Die Madonnenskulpturen des Giovanni Pisano. Stilkritik, Kulturtransfer und Materialimitation։ Kromsdorf։ ISBN 978-3-89739-821-4 
  • Mellini G.L. (1969)։ Il pulpito di Giovanni Pisano a Pistoia։ Florence 
  • Carli Enzo (1966)։ Giovanni Pisano։ Milan։ ISBN 88-7781-045-9 
  • Мировая художественная культура XIII в.
  • Лазарев В. Н., Происхождение итальянского Возрождения, т. 1—2, М., 1956— 59
  • Fasola G. N., Nicola Pisano, Roma, 1941
  • Toesca I., Andrea e Nino Pisani, Firenze, 1950
  • Mellini G. L., Giovanni Pisano, Mil., [1970]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիզայի տաճարի նկարները