Ռուբեն Նակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Նակյան
Ռուբեն Նակյան.jpg
Ծնվել էօգոստոսի 10, 1897(1897-08-10)[1][2][3][…]
ԾննդավայրCollege Point, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 4, 1986(1986-12-04)[2][3][5][…] (89 տարեկան)
Վախճանի վայրըՍթենֆորդ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[6]
Ազգությունհայ և ամերիկահայ
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
Մասնագիտությունքանդակագործ, ուսուցիչ և նկարազարդող
Պարգևներ և
մրցանակներ
Գուգենհայմի կրթաթոշակ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա

Ռուբեն Գևորգի Նակյան (օգոստոսի 10, 1897(1897-08-10)[1][2][3][…], College Point, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 4, 1986(1986-12-04)[2][3][5][…], Սթենֆորդ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1912-1915 թվականներին` սովորել է Նյու Յորքի Ազատ արվեստների դպրոցում, Գեղեցիկ արվեստների ակադեմիայում[7]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում ստեղծել է անիմալիստական գործեր`

  • «Ցուլը և կովը»
  • «Հորթը»
  • «Փոկը»

1930 թվականին մասնակցել է «33 մոդեռնիստներ» ցուցահանդեսին։ Մեկ տարի հետո հանդիպել է Արշիլ Գորկուն, որը մեծ ազդեցություն է թողել Նակյանի գեղագիտական սկզբունքների կողմնորոշման և հաստատման վրա։ Ստեղծել է անվանի արվեստագետների և քաղաքական գործիչների դիմաքանդակներ, Աստվածաշնչի և դիցաբանական թեմաներով հորինվածքներ՝

  • «Վեներայի ծնունդը»
  • «Լեդան և կարապը»
  • «Սալոմեի պարը»
  • «Նիմփեն և դելֆինները»
  • «Պարուհի»
  • «Սատիրիկոն» (քանդակաշար)
  • «Աստվածների պարտեզը» (քանդակաշար)

Նրա «Խաչից իջեցնելը» մոնումենտալ քանդակը՝ Մեծ եղեռնին նվիրված հուշակոթողը (բրոնզափառ գիպս, 1972), դրված է Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում։ Նակյանի աշխատանքներին (առավելապես բրոնզափառ թրծակավով) բնորոշ է դասական ավանդույթների, էքսպրեսիոնիզմի և սյուրռեալիզմի տարրերի ազատ համադրումը։ 1972 թվականին ընտրվել է «Արվեստի և գրականության Ազգային ակադեմիայի» անդամ, իսկ 1973 թվականին Բրիջպորտի համալսարանը (Կոնեկտիկուտ) նրան է շնորհել պատվավոր դոկտորի կոչումը[8]։ Գործերից պահվում են ԱՄՆ-ի թանգարաններում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ականներից Նակյանի ստեղծագործությունները ներկայացվել են ցուցահանդեսներում։ Առաջին անհատականը տեղի է ունեցել 1926 թվականին Նյու Յորքի «Ուիթնի Ստուդիո-Քլաբում», «Դաունթաուն» և «Գրանդ Սենտրալ» պատկերասրահներում։ Ցուցադրվել է Չիկագոյի «Արվեստի ինստիտուտում» և Նյու Յորքի «Արդի արվեստի» և «Ուիթնի» թանգարաններում։ Քանդակագործության ասպարեզում Միացյալ Նահանգներն է ներկայացրել 1961 թվականին Սան Պաուլոյի (Բրազիլիա) 6-րդ բիենալեում, իսկ 1968 թվականին՝ Վենետիկի 34-րդ բիենալեում։ Ցուցահանդեսներ է ունեցել Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա), Վաշինգտոնում, Ստամֆորդում և Գրինիչում (Կոնեկտիկուտ), Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա), Չիկագոյում (Իլինոյս), Հյուստոնում (Տեխաս), Միլուոքիում (Վիսկոնսին), Փարիզում, Լիսաբոնում, Դրեզդենում և Շաումբերգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]