Ժան Գուժոն
Ժան Գուժոն ֆր.՝ Jean Goujon | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Jean Goujon |
Ծնվել է | 1510[1][2] |
Ծննդավայր | Ռուան[3] |
Մահացել է | 1567[2] |
Վախճանի վայրը | Բոլոնիա, Պապական մարզ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | բողոքականություն |
Ստեղծագործություն(ներ) | Église Saint-Denis de Berville? և Bust of a Child? |
Մասնագիտություն | ճարտարապետ, քանդակագործ, գծանկարիչ, փորագրիչ և փորագրիչ |
![]() |
Ժան Գուժոն (1510[1][2], Ռուան[3] - 1567[2], Բոլոնիա, Պապական մարզ), Ֆրանսիական վերածննդի հիմնադիրներից մեկն, անտիկ արվեստին քաջատեղյակ քանդակագործ, գծանկարիչ, տեսաբան, դեկորատոր և ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Գուժոնը ծնվել է մոտ 1510 թվականին։ Նրա ստեղծագործություններին բնորոշ է պարզ, հանդիսավոր և նրաբագեղ ձևերը, իսկ կերպարներին՝ իդեալականացվածությունն ու հավաքական բնույթը։ Կյանքի մասին քիչ տեղեկություն է հայտնի նրա անունը առաջին անգամ հանդիպում է 1541 թվականին, որտեղ Գուժոնը արդեն հիշատակվում է որպես նշանավոր ճարտարապետ և քանդակագործ։

Հայտնի է, որ աշխատել է Փարիզում և Ռուանում։ Ժամանակակիցները նրան համեմատում էին Ֆիդիասի հետ, որի ձեռքում մարմարը կենդանություն էր առնում։ Ի տարբերություն իտալական վերածննդի վարպետների, որոնք ոգեշնչվում էին Հին Հռոմի մշակույթից նրա արվեստը ազդված է Անտիկ Հունաստանի արվեստից։ Ընդունված է կարծել, որ Գուժոնը այցելել է Հռոմ, որտեղ ուսումնասիրել է անտիկ ժառանգությունը։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրան են վերագրվում մի շարք ստեղծագործություններ, սակայն հստակ նրա անվան հետ կապված աշխատանքներից քիչ շատ չեն։ Սկզբնական շրջանի աշխատանքներից հայտնի է Սան Մակլու եկեղեցում դրված կորնթական խոյակով սյունն։ Ըստ ավանդության նրա անվան հետ է կապվում Ռուանի տաճարում գտնվող Լուի դե Բրեզեի դամբարանային համալիրի ձևավորումը, չնայած այն հանգամանքի, որ իր ոճական առանձնահատկություններով տարբերվում է Գուժոնի ավելի ուշ շրջանի ստեղծագործություններից։ Հնարավոր է, որ դամբարանի ընդհանուր նախագիծը պատկանում է Ժան Գուժոնին, իսկ նախագծի իրականացումը մի այլ վարպետ։ Դամբարանը զարդարված է կորնթական օրդերով և քանդակներով։ Վերևում կամարի տակ՝ զույգ կարիատիդների միջև ասպետի ձիարձանն է, այս երևույթը հատկանշական է իտալական արվեստին, նման երևույթ հատկապես հանդիպում ենք Վերոնայում, Վենետիկում, Բերգամոյում։ Ներքևի հատվածում մահացածի պառկած կիսամերկ ֆիգուրն է շրջապատված հոգևորականներով։
1544-1545 թվականներին Գուժոնը գտնվում էր Փարիզում, որտեղ Սեն Ժերմեն Լոքսերուա եկեղեցու ռետաբլոյի բարձրաքանդակներն է իրականացնում, որոնք այժմ պահվում են Լուվրում։ Այստեղ նա ներկայացրել է «ողբ առ Քրիստոս» տեսարանը, 4 ավետարանիչներին և 6 քերոբվե։ «Ողբ առ Քրիստոս» ռելիեֆը Քրիստոսի հորիզոնական դիրքին համապատասխան ունի ֆրիզային լուծում և հորիզոնական ձգվածություն։ Նրան շրջապատող հոգևորականների դեմքերը սառն են և հանգիստ, միայն աջ մասում գտնվող կնոջ և Տիրամոր կերպարներն են ողբացող։ Հագուստների տակից թափանցում է կատարյալ մոդելավորված մարմինը։
Քանդակագործի ամենահայտնի աշխատանքն Փարիզում 1547-1549 թ. իրագործված այպես կոչված «Անմեղների շատրվանն» /Фонтан невинных/ է, որը քաղաքի ձևավեորման դեկորատիվ էլեմենտներից էր, նախատեսված զարդարելու Փարիզը թագավորի հանդիսավոր մուտքի համար։ Աշխատել է Պյեռ Լեսկոյի հետ համատեղ. հավանաբար Լեսկոն իրականացրել ճարտարապետական մասը։ Այն կառուցվել է Հերովդեսի հրամանով սպանված անմեղ մանուկների հիշատակին նվիրված հին գերեզմանի վրա։ Շատրվանը զարդարում են նիմֆաներ, տրիտոններ և այլ դիցաբանական էակներ։ Վեր ձգված պիլյաստրների միջև պատկերված են բնության ուժերը մարմնավորող աստվածությունները՝ նիմֆաները, որոնք ձեռքերին բռնած սկահակներ ունեն, որոնցից ջուր է հոսում։ Նրանք շարժման մեջ են և կարծես պարելիս լինեն։ Իսկ թափանցիկ հագուստները, շարժումների բազմազանությունը և գետնին հազիվ թե կպչող ոտնաթաթերը ստեղծում են անկշռելիության զգացում։
Նրա անվան հետ է կապվում նաև Դիանայի արձանը, Անէ դղյակի շատրվանի համար /Լուվր 1558-1599/, սակայն շատ մասնագետներ հակված են այն վերագրելու Պիլոնին։ Մերկ կիսապառկած աստվածուհին ձեռքով գրկել է իր կողքին պառկած եղջերուի վզից։ Մարմնի համաչափությունները փոքր-ինչ ձգված են, իսկ հայացքը արտահայտում է մտածկոտություն և հանգստություն։ Կա վարկած, որ աստվածուհու դեմքը կրում է Հենրիխ 2-րդ թագավորի սիրուհու ՝ Դիանա Պուատյեի անհատական դիմագծերը։
Ուշ շրջանի ստեղծագործություններից նշենք Լուվրի ճակատամասի քանդակային ձևավորումը, որոնց վրա աշխատել է 1548 - ից մինչև 1562 թվականը։ Իսկ ինտերյերում ստեղծել է Էրեխտեոնի արձանների նմանությամբ կորիատիդների, որոնք իրենց վրա կրում են տրիբունան նախատեսված երաժիշտների համար։ Փարիզի քաղաքապետարանի Կենդանաշրջանի դահլիճի համար տարվա ամիսները խորհրդանշող փայտյա ֆիգուրներ է արել, սակայն դրանք չեն պահպանվել։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Гужон, Жан // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). - СПб., 1890 - 1907.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France Record #135078966 // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Գուժոն» հոդվածին։ |
|