Նիկե Սամոթրակյան
Նիկե Սամոթրակյան | |
---|---|
տեսակ | արձան և հնագիտական առարկա |
քանդակագործ | Պիթոկրիտ |
տարի | մ. թ. ա. 200-190 |
բարձրություն | 244 սմ |
ստեղծման վայր | ենթդ․ Հռոդոս |
ուղղություն | հելլենիստական քանդակ |
ժանր | Հելլենիզմ[1] |
նյութ | պարոսյան մարմար |
գտնվելու վայր | Փարիզ |
հավաքածու | Լուվրի հունական, հռոմեական և էտրուսկյան հնությունների բաժանմունք |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
պատկերված են
| |
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/winged-victory-samothrace, http://www.louvre.fr/jp/oeuvre-notices/%E3%82%B5%E3%83%A2%E3%83%88%E3%83%A9%E3%82%B1%E3%81%AE%E3%83%8B%E3%82%B1, http://www.louvre.fr/zh/oeuvre-notices/《萨莫色雷斯岛的胜利女神》雕像 կայք | |
Nike of Samothrace Վիքիպահեստում |
Նիկե Սամոթրակյան, Նիկե աստվածուհու հին հունական մարմարե քանդակ (մ. թ. ա. 2-րդ դար), որ հայտնաբերվել է հունական Սամոթրակի կղզում` կաբիրաների սրբավայրում։ Քանդակը 1863 թվականին հայտնաբերել է ֆրանսիացի հյուպատոս, հնագետ Շառլ Շամպուազոն։ Նույն թվականին այն ուղարկվել է Ֆրանսիա։
Ստեղծման ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակագործը Պիթոկրիտն է` հունական Լինդոս կղզուց։ Քանդակը հայտնաբերողները կարծել են, որ այն կանգնեցվել է մ. թ. ա. 295-289 թվականների միջակայքում մակեդոնացի զորավար Դեմետրիոս I Պոլիորկետի` մ. թ. ա. 306 թվականին Սալամինի ճակատամարտում տարած հաղթանակի պատվին։ Սամոթրակիի հնագիտական թանգարանը այժմ էլ պաշտպանում է այդ տեսակետը[2]։ Կերամիկայի մնացորդների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ պատվանդանը ստեղծվել է մ. թ. ա. 200 թվականին, չնայած որոշ ուսումնասիրողներ ընդունում են մ. թ. ա. 250 կամ 180 թվականը[3]։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ արձանը ստեղծվել է մ. թ. ա. 200-190 թվականներին[4]։ Քանդակը պատկերված է մակեդոնական դրամների վրա, իսկ Սամոթրակի կղզին մեծ դեր է խաղացել հելլենիստական Մակեդոնիայի շրջանում։ Առավել հավանական է, որ քանդակը նվիրված է Կոս կղզու ճակատամարտին (մ. թ. ա. 263), երբ միմյանց դեմ են պայքարել Մակեդոնիայի արքա Անտիգոն II Գոնատի և Պտղոմեոս II-ի զորքերը (հաղթել է առաջինը)։ Կա նաև տեսակետ, որ արձանը կանգնեցվել է Ամորգոսի ճակատամարտի պատվին (մ. թ. ա. 322)[5][6]:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակը ստեղծվել է հաղթանակի աստվածուհի Նիկեի պատվին ծովային ճակատամարտից հետո։ Այն տեղադրել են ծովի վրա կախված ժայռին, իսկ պատվանդանը ներկայացրել է ռազմանավ։ Ամենակարող Նիկեն` քամուց ծածանվող զգեստով պատկերված է առաջ նետվելու դիրքով։ Նուրբ, բարակ շղարշից երևում է աստվածուհու ուժեղ ու ձիգ մարմնի հրաշալի կազմվածքը։ Նրա հաստատուն քայլը և արծվային թևերի հպարտ բացվածքը առաջացնում են հաղթանակի բերկրանքի զգացում[7]։
Ներկայումս Նիկեի քանդակը գտնվում է Լուվրում ՝ Ma 2369 համարի ներքո։
Քանդակը պատրաստված է մարմարից, նավը` գորշ լարթիական մարմարից (Հռոդոս)։ Աջ թևը վերկանգնված է գիպսից։ Քանդակը զուրկ է թևերից ու գլխից։ Հետագա պեղումների ընթացքում հայտնաբերվել են քանդակի այլ մասեր. 1950 թվականին հնագետների խումբը Կառլ Լեմանի գլխավորությամբ հայտնաբերել է աջ ձեռքը, որ հայտնվել էր մեծ քարի տակ` քանդակի հայտնաբերման տեղից ոչ հեռու։
Ժամանակակից կրկնօրինակներ և հիշատակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան քանդակի բազում կրկնօրինակներ ամբողջ աշխարհում։ Դրանցից մեկը կանգնեցված է Լաս Վեգասում` «Կեսարի պալատ» (Caesars Palace) խաղատան առջև։ Ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության մրցանակը ձևավորված է եղել քանդակի տեսքով։
Արձանը Ֆրենկ Լլոյդ Ռայթի սիրելի գործն է եղել, այդ պատճառով էլ նա շատ է օգտագործել դրա կրկնօրինակները իր տարբեր նախագծերում։
Քանդակի ամենամեծ կրկնօրինակը գտնվում է Փենսիլվանիա նահանգում` բարձունքին գտնվող ռազմական զբոսայգում։ Փենսիլվանացի քանդակագործ Սամուել Մուրեյի հեղինակած 28 ոտնաչափ ունեցող քանդակը (1911) կրում է Նյու Յորքում գտնվող Նիկեի մեկ այլ քանդակի ազդեցությունը, որի հեղինակն է ամերիկացի քանդակագործ Աուգուստուս Սենտ-Գաուդենսը։
Շվեդ հեղինակ Գունար Էկելյոֆը Նիկեին դարձրել է «Սամոթրակիի հաղթանակը» բանաստեղծության հերոսը, որտեղ աստվածուհին, տարածելով թևերը, ազատության կոչ է անում` պայքարելով նացիզմի դեմ[8]։
Քանդակի` ճիշտ նույն չափերով կրկնօրինակը գտնվում է Օհայո նահանգում` համալսարանական գրադարանի առաջ[9]։ Նույն չափերով մեկ այլ կրկնօրինակ պահվում է Նյու Յորք նահանգի Սիրակուզա համալսարանի մոտ։ Մեծությամբ երկրորդ կրկնօրինակը գտնվում է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում. այն ունի 10 ոտնաչափ (3 մ) բարձրություն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դեպի քանդակը տանող աստիճաններ
-
Քանդակը պատվանդանով
-
Քանդակը մինչ վերականգնելը
-
Տեսքը հետևից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ Хатцфилд в 1910 году указал на то, что в это время остров подчинялся злейшему врагу Деметрия Лисимаху, который не мог позволить возведения такого памятника.
- ↑ Haskell, Francis and Nicholas Penny. (1981) Taste and the Antique: the Lure of Classical Sculpture 1500—1900. New Haven: Yale University Press, p. 333. ISBN 0-300-02641-2
- ↑ Janson, H.W. (1995) History of Art. 5th edn. Revised and expanded by Anthony F. Janson. London: Thames & Hudson, pp. 157—158. ISBN 0500237018
- ↑ Burn, 2005. Hellenistic Art: From Alexander the Great to Augustus.
- ↑ A. W. Lawrence: The Date of the Nike of Samothrace, in: The Journal of Hellenic Studies Vol. 46 (1926), S. 213—218
- ↑ "Winged Victory: A Closer Look at the Pennsylvania Memorial". The Blog of Gettysburg National Military Park. April 30, 2016.
- ↑ In Ekelöf, Non Serviam, Bonniers, Stockholm 1945, and in later collected editions of his poems.
- ↑ http://thelantern.com/2013/03/winged-victory-replica-statue-placed-in-thompson-library-100-year-history-with-ohio-state/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քանդակի 3D պատկերը
- <>cnt_id=10134198673226919&CONTENT<>cnt_id=10134198673226774&CURRENT_LLV_CHEMINEMEN Քանդակը Լուվրում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկե Սամոթրակյան» հոդվածին։ |
|