Կաբիրաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաբիրաները հին հունական դիցաբանության մեջ ստորերկրյա աստվածություններն են: Համարվել են պտղաբուծության, ստորգետնյա կրակի, ինչպես նաև նավաբեկյալների հովանավորներ: Պաշտամունքը տարածված է եղել գլխավորապես Փոքր Ասիայի ծովամերձ շրջաններում: Առավել հայտնի սրբավայրերը եղել են Թեբե քաղաքը (Բեովտիա), Սամոթրակիա և Լեմնոս կղզիները: Սամոթրակիայում համարվում էին «մեծ աստվածներ», Լեմնոսում՝ Հեփեստոսի ուղեկիցներ ու օգնականներ: Ենթադրվում է, որ կաբիրաների պաշտամունքը Հունաստան է թափանցեի Արևելքից (Փռյուգիայից կամ Փյունիկիայից):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png