Սամոթրակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Սամոթրակի
հուն․՝ Σαμοθράκη

Սամոթրակի կղզու Կամարյոտիսա նավահանգիստը
Կոորդինատներ 40°29′ հս․ լ. 25°31′ ավ. ե. / 40.483° հս․. լ. 25.517° ավ. ե. / 40.483; 25.517
Երկիր Հունաստան Հունաստան
Ջրատարածություն Եգեյան ծով
Մակերես 177,977 կմ2
Երկարությունը 17 կմ
Ամենաբարձր կետը 1664 մ
Բնակչություն (2011) 2,859 մարդ
Բնակչության խտությունը 16 մարդ/կմ2

Կոորդինատներ: 40°29′0″ հս․ լ. 25°31′0″ ավ. ե. / 40.48333° հս․. լ. 25.51667° ավ. ե. / 40.48333; 25.51667 Սամոթրակի[1][2][3], Սամոֆրակի[4], Սամոթրակիա[5][6][7][8][9], Մատրակի[10] (հուն․՝ Σαμοθράκη[6], Σάμος Θρηϊκίη[11], Samothrāce[7]), հունական կղզի Եգեյան ծովի հյուսիսային հատվածում, Թրակիայի ափերից հինգուկես մղոն հեռավորության վրա[11], Լեմնոս, Իմբրոս և Թասոս կղզիների միջև: Դասվում է «Հյուսիսային Սպորադներ»-ի խմբին: Գտնվում է Ալեքսանդրուպոլսից 44,5 կմ (24 ծովային մղոն) հեռավորության վրա:

Բնակչությունը՝ 2859 բնակիչ (2011 թվականի դրությամբ): Խոշորագույն քաղաքը և նավահանգիստը Կամարյոտիսան է:

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու անվանումը նշանակում է, որ դա Թրակիայի Սամոսն է՝ ի տարբերություն այլ հունական Սամոս կղզու[12]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին լեռնային է[5], ունի 17 կմ երկարություն: Սամոս լեռը (1525 մ բարձրություն), որը վեր է խոյանում կղզում, հին ժամանակներից ծովային կողմնորոշիչ էր ծառայում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության, հենց Սամոթրակի կղզու վրա Մակեդոնիայի արքա Փիլիպոս II-ը և նրա կինը՝ Օլիմպիադան բեղմնավորել են իրենց որդուն՝ Ալեքսանդր Մակեդոնացուն:

Կղզուն համաշխարհային հայտնիություն է բերել արձանը, որը 1863 թվականին հայտնաբերվել է կղզու վրա և այժմ գտնվում է փարիզյան Լուվրում՝ Նիկե Սամոթրակիայից (Նիկե Սամոթրակեցի):

Մ.թ.ա. 70 թվականին կղզին դարձել է Հռոմեական կայսրության նահանգը, իսկ դրա փլուզումից հետո կղզին մինչև 1204 թվականը դարձել է բյուզանդական, այնուհետև անցնում է վենետիկցիների և ջենովացիների ձեռքը: Թուրք-օսմանները գրավում են կղզին 1457 թվականին:

1821 թվականին, հունական հեղափոխության սկզբին թուրքերը կոտորել են կղզու գրեթե ամբողջ բնակչությունը: Դատարկված կղզին հետագա տարիների ընթացքում բնակեցվել է հարևան կղզիներից եկած հույներով:

Կղզին ազատագրվել է հունական նավատորմի կողմից 1912 թվականի հույն-թուրքական պատերազմի ժամանակ:

Կղզու արևմտյան, հարթավայրային հատվածում զարգացած է գյուղատնտեսությունը: Կենտրոնում տեղակայված են նոսր բնակեցված լեռնային շրջանները: Զարգացած է էկոլոգիական և ծովափնյա տուրիզմը:

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալոնիա (251 բնակիչ)
  • Անո-Կարյոտա (15 բնակիչ)
  • Դաֆնե (11 բնակիչ)
  • Իսոմատա
  • Կամարյոտիսա (969 բնակիչ)
  • Կաստելիոն
  • Կատո-Կարյոտա (37 բնակիչ)
  • Կարասյա
  • Կիտադա
  • Լակոմա (329 բնակիչ)
  • Մակրիլյես (9 բնակիչ)
  • Մնիմոտիա
  • Պալեոպոլիս (25 բնակիչ)
  • Պերասմատա
  • Պրոֆիտիս-Իլիաս (214 բնակիչ)
  • Ռեմբուցադիկա
  • Սամոտրակի
  • Թերմա (74 բնակիչ)
  • Քսիրոպոտամոս (39 բնակիչ)

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Կղզու բնակչություն
1981 2,871
1991 3,083
2001 2,723
2011 2,859[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Балканские страны, юг // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.: Т. Г. Новикова, Т. М. Воробьева. — 3-е изд. стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 104—105. — ISBN 5-85120-055-3.
  2. Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 221.
  3. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп.. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 410. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
  4. Щукарёв А. Н. Самофракия // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  5. 5,0 5,1 Самофракия // «Древний мир. Энциклопедический словарь в 2-х томах.» — М.: Центрполиграф. В. Д. Гладкий. 1998
  6. 6,0 6,1 Самофракия // Любкер Ф. «Реальный словарь классических древностей.» Под редакцией Й. Геффкена, Э. Цибарта. — Тойбнер, 1914
  7. 7,0 7,1 «Краткий словарь мифологии и древностей». М.Корш. Санкт-Петербург, издание А. С. Суворина, 1894
  8. Самофракия // Словарь античности. — Перевод с немецкого. М.: Прогресс. Лейпцигский Библиографический институт. 1989
  9. Ринекер Ф., Майер Г. Самофракия // Библейская энциклопедия Брокгауза. — Christliche Verlagsbuchhandlung Paderborn, 1999. — 1226 с.
  10. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 314.
  11. 11,0 11,1 А. Щ. (1890–1907)։ «Самофракия»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  12. "Библия. Ветхий и Новый заветы. Синоидальный перевод. // Библейская энциклопедия архимандрита Никифора, 1891
  13. Detailed census results 1991

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]