Մորիս Սարկիսով (Սարգսյան)
Արտաքին տեսք
Մորիս Սարկիսով | |
---|---|
Ծնվել է | 1882[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1947 կամ 1946[1] |
Վախճանի վայրը | Taizé |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Շվեյցարիա[2] |
Ժանր | դիմապատկեր |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Maurice Sarkissoff Վիքիպահեստում |
Մորիս Սարկիսով (Սարգսյան) (1882[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1947 կամ 1946[1], Taizé), հայ քանդակագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1882 թվականին, Թբիլիսիում։ 1885 թվականից ապրել է Շվեյցարիայում։ 1901-1904 թվականներին սովորել է Ժնևի գեղեցիկ արվեստների դպրոցում[3]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծել է դիմաքանդակներ, որոնց բնորոշ է կյանքի հանդեպ զգայուն խոհական վերաբերմունքը։
- «Պրոֆեսոր Ռաուլ Պիկտետ»
- «Ժան Ժակ Մորիե»
Թեմատիկ գործեր՝
- «Մահ»
- «Հուսալքում»
- «Իփիգենիա»
Սարկիսովի «Հանճարի հովանավորը» բարձրաքանդակը (1921) տեղադրված է Ժնևի Աշխատանքի միջազգային պալատի ճակատին։ 1914 թվականից ցուցադրվել է Փարիզում, Ժնևում, Բեռնում, Ցյուրիխում և այլուր։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ժնևում (1914-1928), Ցյուրիխում (1931)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Սարկիսով (Սարգսյան)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 235)։ |