Ժան Բատիստ Պիգալ
Ժան Բատիստ Պիգալ ֆր.՝ Jean-Baptiste Pigalle | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1714[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռյուեյ-Մալմեզոն |
Մահացել է | օգոստոսի 20, 1785 (71 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Գերեզման | Cimetière du Calvaire |
Քաղաքացիություն | ![]() |
Երկեր | Voltaire Naked? և Mercury? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա |
![]() |
Ժան Բատիստ Պիգալ (հունվարի 26, 1714[1][2][3][…], Ռյուեյ-Մալմեզոն - օգոստոսի 20, 1785, Փարիզ[4]), ֆրանսիացի քանդակագործ։ 1722 թվականից սովորել է Ռ․ Լը Լոռենի և Ժ․ Բ․ Լեմուանի մոտ։ Ռոկոկոյից կլասիցիզմ անցումնային ոճով ստեղծել է դիցաբանական և այլաբանական արձաններ և արձանախմբեր («Մույկը կապող Մերկուրիոսը», 1744, «Վանդակով տղան», 1749, երկուսն էլ՝ մարմար, Լուվր, Փարիզ)։ Առավել հաջողված գործերից են մահարձանները, հուշարձանները, Վոլտերի արձանը (մարմար, 1776, Ֆրանսիական ինստիտուտի գրադարան, Փարիզ), դիմաքանդակները (կոլեկցիոներ Տ․ Է․ Դեֆրիշի և նրա նեգր ծառա Պոլի կիսանդրիները, թրծակավ, մոտ 1760, Գեղեցիկ արվեստների թանգարան, Օռլեան)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Jean-Baptiste Pigalle (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #118792113 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.