Ռյուեյ-Մալմեզոն
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Ռյուեյ-Մալմեզոն | |||
| ֆրանսերեն՝ Rueil-Malmaison[1] ֆրանսերեն՝ Rueil | |||
| |||
| 48°52′39″N 02°10′45″E / 48.87750°N 2.17917°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Օ դը Սեն, arrondissement of Nanterre? և Մեծ Փարիզ | ||
| Մակերես | 14,7 կմ² | ||
| ԲԾՄ | 24 մետր, 164 մետր, 74 մետր | ||
| Բնակչություն | ▲82 874 մարդ (հունվարի 1, 2023)[2] | ||
| Փոստային դասիչ | 92500[3] | ||
| Պաշտոնական կայք | rueil-tourisme.com(ֆր.) | ||
|
| |||
Ռյուեյ-Մալմեզոն (ֆրանսերեն՝ Rueil-Malmaison), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ- դե-Ֆրանս երկրամասի Օ դը-Սեն դեպարտամենտում։ Փարիզի արևտյան արվարձաններից մեկն է և ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից 14 կիլոմետր դեպի արևմուտք։ Սկզբնական անվանումն էր Ռյուեյ:։
Բաղկացած է 8 շրջաններից ( գյուղերից )։ Զբաղեցնում է 14,54 կմ² տարածք։ Բնակչությունը՝ 77625 մարդ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 77 625։ Բնակչության միջին խտությունը կազմում է 5 339 մարդ։ /կմ².
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտավորապես 870 թվականին քաղաքի ներկայիս տարածքն ու շրջական Արևմտյան Ֆրանկական թագավորության (Ֆրանսիա) առաջին թագավոր Կարլ Ճաղատը նվիրաբերել է Սեն-Դենի աբբայությանը, որի վանականները 12-րդ դարի վերջում այստեղ մատուռ են կառուցել։ Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 12-րդ դարում։
1635 թվականին կարդինալ Ռիշելյեն գնել է այս տարածքը և ամրոց կառուցել; Ֆրոնդայի ժամանակ արքունիքը այստեղ է ապստամբած Փարիզից։ Ռյուեյ-Մալմեզոնում է գտնվում նաև Մալմեզոնյան պալատը, որտեղ ապրել են Նապոլեոն I-ը և նրա առաջին կինը ՝ Ժոզեֆինա Բոհարնեն։ Հենց այստեղ՝ Ռուեյլ-Մալմեզոնում, 16-րդ դարում կառուցված Սեն-Պիեռ և Սեն-Պոլ եկեղեցում էլ նա թաղված է, ինչպես և իր դուստրը՝ Հորտենզիա Բոհարնեն՝ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III- ի մայրը։
Ֆրանս-պրուսական պատերազմի ընթացքում՝ Բուսինվալի ճակատամարտի ժամանակ՝ 1871 թվականի հունվարի 19-ին, ռազմաճակատի գիծն անցել է Ռյուեյ-Մալմեզոնով։
Ռյուեյ-Մալմեզոնը գրավել է 19-րդ դարի հայտնի իմպրեսիոնիստ նկարիչներ Ռենուարի, Էդուարդ Մանեի և Կլոդ Մոնեի ուշադրությունը, ովքեր իրենց մի շարք բնապատկերներ ստեղծել են այստեղ՝ Սենայի ափին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գործող հիմնարկ-ձեռնարկություններից առաջնային նշանակություն ունեն նավթի ֆրանսիական ինստիտուտը և գիտահետազոտական այլ կազմակերպություններ։ Ուշագրավ է, որ Փարիզի նշանավոր գործարար թաղամասից՝ Դեֆանսից, որն ընկած է ընդամենը 5 կիլոմետր հեռավորության վրա, Ռյուեյ-Մալմեզոն են տեղափոխվել բազմաթիվ խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Esso-ի գլխավոր գրասենյակը։
Քաղաքում գործում են սպասարկման բնագավառի շուրջ 850 ընկերություններ, որոնցից 70-ն առանձնապես խոշոր են. դրանցից յուրաքանչյուրն ունի 100-ից ավելի աշխատակից։ Ռյուեյ-Մալմեզոնի մոտ հիմնվել է Ռյուեյ սյուր Սեն գործարար թաղամասը (նախկինում հայտնի էր «Rueil 2000» անվանումով)։
Ֆրանսիական մի շարք խոշոր ընկերություններ իրենց գլխամասային գրասենյակներն ունեն Ռյուեյ-Մալմեզոնում։ Դրանց թվում են Schneider Electric-ը և VINCI-ն։ Մի շարք խոշոր միջազգային ընկերություններ նույնպես այստեղ ունեն իրենց գլխամասային գրասենյակները ( ExxonMobil, AstraZeneca և Unilever ):
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Աղբյուր՝ EHESS[4] and INSEE (1968-2017)[5] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Zouk Mikael?, Լիբանան (ապրիլի 18, 2009)[6]
Ավիլա, Իսպանիա (նոյեմբերի 3, 2000)[7]
Բադ Զոդեն, Գերմանիա (դեկտեմբերի 13, 1975)[8][9]
Բարդո, Թունիս (հունվարի 18, 1996)[10]
Բուխարա, Ուզբեկստան (հունվարի 8, 1999)[11]
Դուբրովնիկ, Խորվաթիա (հունվարի 29, 2011)[12][13]
Ելգավա, Լատվիա (հունիսի 28, 2007)[14][15]
Էլմբրիջ, Միացյալ Թագավորություն (հունիսի 1, 1966)[16]
Էլսիներ, Դանիա (հունիսի 7, 1995)[17]
Լինչբերգ, ԱՄՆ (սեպտեմբերի 22, 1996)[18]
Կիրյաթ Մալախի, Իսրայել (հունիսի 1, 1985)[19]
Կիցբյուել, Ավստրիա (հունիսի 25, 1979)[20]
Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա (մայիսի 27, 2003)[21]
Սերգիև Պոսադ, Ռուսաստան (հոկտեմբերի 27, 1989)[22][23]
Տիմիշոարա, Ռումինիա (հունվարի 14, 1993)[24]
Տոգանե, Ճապոնիա (նոյեմբերի 7, 1990)[25]
Օախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (մարտի 22, 1995)[26][27]
Ֆրիբուր, Շվեյցարիա (նոյեմբերի 10, 1992)[28]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մալմեզոնյան դղյակը
- Նապոլեոնի և Ժոզեֆինի ննջասենյակը
- Բիլյարդանոցը
- Գրադարանը
- ճաշասենյակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations de référence 2023 (ֆր.) — INSEE, 2025.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Cassini-Ehess|30003|Rueil-Malmaison
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ Zouk Mikael (Liban) (ֆր.)
- ↑ Ávila (Espagne) (ֆր.)
- ↑ Bad Soden Am Taunus (Allemagne) (ֆր.)
- ↑ Rueil-Malmaison, Frankreich (գերմ.)
- ↑ Le Bardo (Tunisie) (ֆր.)
- ↑ Boukhara (Ouzbékistan) (ֆր.)
- ↑ Dubrovnik (Croatie) (ֆր.)
- ↑ Jumelage entre Rueil-Malmaison et Dubrovnik (ֆր.) — 2011.
- ↑ Jelgava (Lettonie) (ֆր.)
- ↑ Sadraudzības pilsētas (լատիշ.)
- ↑ Elmbridge (Grande-Bretagne) (ֆր.)
- ↑ Elseneur (Danemark) (ֆր.)
- ↑ Lynchburg (États-Unis) (ֆր.)
- ↑ Kiryat-Malakhi (Israël) (ֆր.)
- ↑ Kitzbühel (Autriche) (ֆր.)
- ↑ Sarajevo (Bosnie) (ֆր.)
- ↑ Serguiev Possad (Russie) (ֆր.)
- ↑ http://www.sergiev-posad.net/news/druzhim-gorodami
- ↑ Timișoara (Roumanie) (ֆր.)
- ↑ Tōgane (Japon) (ֆր.)
- ↑ Oaxaca de Juárez (Mexique) (ֆր.)
- ↑ Aprueban en Oaxaca de Juárez suspensión temporal de bares, cantinas y salones de fiestas (իսպ.)
- ↑ Fribourg (Suisse) (ֆր.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռյուեյ-Մալմեզոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
