Կլաուս Սլյուտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հատված Մարգարեների ջրհորից

Կլաուս Սլյուտեր (Claus Sluter, 1395-1406, Շանմոլ մենաստան, Դիժոն), Ֆիլիպ Խիզախի պալատական վարպետը, ղեկավարել է Շանմոլ մենաստանի (Դիժոնի արվարձանում) աշխատանքները։

Մոտ 1391-1397 թվականներին մենաստանի բուրգունդական դքսերի դամբարան-եկեղեցու գլխավոր մուտքի համար ստեղծել է մի շարք արձաններ (այդ թվում՝ Ֆիլիպ Խիզախի և նրա կնոջ՝ Մարգարիտ Ֆլանդրացու), որոնք առանձնանում են կենդանի բնութագրումներով։ 1395-1406 թվականներին իր ազգական Կլաուս դը Վերվեի հետ կերտել է «Գողգոթա» կոմպոզիցիան (պահպանվել է պատվանդանը, այսպես կոչված՝ «Մարգարեների ջրհոր»-ը կամ «Մուխեսի ջրհոր»)։ Մարգարեների արձանները, հատկապես Մովսեսի հզոր ֆիգուրը, աչքի են ընկնում ձևերի մոնումենտալ ընդհանրացումով, ուժեղ, առնական բնավորությունների համարձակ պատկերումով (նշված բոլոր աշխատանքները քարից են)։ Մասնակցել է նաև Ֆիլիպ Խիզախի տապանաքարի ստեղծմանը (1384-1411 թվականներ, Գեղեցիկ արվեստների թանգարան, Դիժոն, սկսել է ժան դը Մերվիլը, ավարտել Կլաուս դը Վերվեն)։ Սլյուտերի ստեղծագործությունը նշանակալի ազդեցություն է գործել Ֆրանսիայի, Նիդերլանդների և Գերմանիայի Վերածննդի արվեստի զարգացման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png