Ռաֆայել Համբարձումյան (քանդակագործ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Համբարձումյան (այլ կիրառումներ)
Ռաֆայել Համբարձումյան | |
---|---|
Ծնվել է | 1926 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 1981 |
Վախճանի վայրը | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1953) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Ռաֆայել Երվանդի Համբարձումյան (1926, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1981, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Դիպլոմային աշխատանք՝ Հովհաննես Բաղրամյան։ 1955 թվականից մասնակցում է ցուցահանդեսների։ 1958 թվականին Բրյուսելի միջազգային ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։ Նրա գործերից են՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Օբրազցովայի դիմաքանդակը, Ռասուլ Համզաթովի դիմաքանդակը, Մոսկվայի կենտրոնում՝ Սվերդլովի հրապարակում դրված Սվերդլովի մոնումենտը Archived 2019-09-04 at the Wayback Machine., «Չենթարկվողները», «Ձկնորսը», «Աղջկա դիմաքանդակ», «Անուշ», «Քրդուհի», «Ցուլը և վագրը», «Ընձառյուծները և փիղը», «Լողացողներ»[1]։
Մահացել է 1981 թվականին, Մոսկվայում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, (1977)։