Նշան Թուրունճյան
Արտաքին տեսք
| Նշան Թուրունճյան | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 16, 1888 |
| Ծննդավայր | Խարբերդ, Օսմանյան կայսրություն[1][2] |
| Մահացել է | նոյեմբերի 10, 1967 (79 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Եփրատ քոլեջ[1] |
| Մասնագիտություն | քանդակագործ |
| Նշան Թուրունճյան Վիքիդարանում | |
Նշան Թուրունճյան (Նշան Թուր, փետրվարի 16, 1888, Խարբերդ, Օսմանյան կայսրություն[1][2] - նոյեմբերի 10, 1967, Ալթադենտ), հայազգի ամերիկյան քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշան Թուրունճյանը սովորել է Խարբերդի Եփրատ քոլեջում։ 1905 թվականից հաստատվել է Սան Ֆրանցիսկոյում, հետևել նկարչության և քանդակագործության դասընթացների։ 1923-1929 թվականներին ապրել է Փարիզում։ 1928 թվականին ունեցել է անհատական ցուցահանդես, 1929 թվականին ցուցադրվել է նաև Նյու Յորքում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Նշան Թուրունճյանն եղել է Ֆրանսիայում ծառայող հայ կամավորականներից[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին աշխարհամարտին նվիրված հուշարձանը Փարիզի հայկական եկեղեցու բակում
- «Բեթհովեն»
- «Մովսես»
- «Սուրբ ընտանիք»
- «Հայ մոր դիմաքանդակը»
- «ժամանակակից պատերազմ»
- «Երաժշտություն» (Սիբելիուսի տուն-թանգարան, Ֆինլանդիա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 454.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նշան Թուրունճյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 248)։ |