Պյեռ Կյուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կյուրի (այլ կիրառումներ)
Picto Info sciences exactes.png
Պյեռ Կյուրի
Pierre Curie
Pierrecurie.jpg
Ծնվել է մայիսի 15, 1859({{padleft:1859|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:15|2|0}})[1]
Փարիզ[1]
Մահացել է ապրիլի 19, 1906({{padleft:1906|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:19|2|0}})[1] (46 տարեկանում)
Փարիզ[1]
Գերեզման Պանթեոն (Փարիզ)
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն ֆիզիկոս և քիմիկոս
Անդամակցություն Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Փարիզի համալսարան
Պարգևներ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[2] և Էլիոտ Կրեսոնի մեդալ
Ամուսին(ներ) Մարի Քյուրի
Երեխա(ներ) Իրեն Կյուրի և Էվա Կյուրի
Ստորագրություն
Signature de Pierre Curie.png
Pierre Curie Վիքիպահեստում
Propriétés magnétiques des corps à diverses temperatures
(Կյուրիի գիտական թեզը, 1895)

Պյեռ Կյուրի (ֆր.՝ Pierre Curie, 15.5.1859-19.4. 1906, Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս, Ֆրանսիայի ԳԱ անդամ (1905)։ Ավարտել է Փարիզի համալսարանը (1877)։ 1882— 1904-ին աշխատել է Փարիզի ինդուստրիալ ֆիզիկայի և քիմիայի դպրոցում։ 1904-ից՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են բյուրեղաֆիզիկային, մագնիսականությանն ու ռադիոակտիվությանը։ Եղբոր՝ Պոլ ժան Կյուրիի հետ հայտնագործել և հետազոտել է պյեզոէլեկտրականության երևույթը (1880)։ Ուսումնասիրել է (1884—85) բյուրեղների սիմետրիայի հարցերը (ձևակերպել է, այսպես կոչված, Կյուրիի սկզբունքը) և առհասարակ սիմետրիայի պրոբլեմը ֆիզիկայում (1894)։ Կյուրին սահմանել է պարամագնիսական նյութերի մագնիսական ընկալունակության կախումը բացարձակ ջերմաստիճանից (Կյուրիի օրենք) և հայտնաբերել Կյուրիի ջերմաստիճանը (Կյուրիի կետը), որից բարձր ֆեռոմագնիսական նյութերը վերածվում են պարամագնիսական նյութերի։ Կնոջ՝ Մարիա Սկլավոդսկայա-Կյուրիի հետ ուսումնասիրել է ռադիոակտիվության երևույթը, հայտնագործել պոլոնիումը և ռադիումը (1898), պարզել ռադիումի ճառագայթման բարդ բաղադրությունը։ 1903-ին Պյեռ Կյուրին հայտնաբերել է ռադիումի աղերից ջերմության ինքնակամ անջատումը։ Հետազոտել է նաև ռադիոակտիվության կենսաբանական ազդեցությունները։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1903)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Record #118677527 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. The Nobel Prize in Physics 1903Նոբելյան հիմնադրամ. Ստուգված է օգոստոսի 3-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png