«Վարդանանք (պատմավեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 66. Տող 66.
* Վարազդուխտ - Վարազվաղանի զարմուհին, Վասակի կողմնակիցը
* Վարազդուխտ - Վարազվաղանի զարմուհին, Վասակի կողմնակիցը
* Կոդակ - Վասակի ծառան
* Կոդակ - Վասակի ծառան
* Վահևունյաց Գյուտ - իշխան
* Վահևունյաց Գյոտ - իշխան


=== Այլ հայեր ===
=== Այլ հայեր ===

06:05, 30 Ապրիլի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդանանք (այլ կիրառումներ)
Վարդանանք
ՀեղինակԴերենիկ Դեմիրճյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Վարդան Մամիկոնյան, Եզնիկ Կողբացի, Եղիշե, Ղևոնդ Երեց, Հովսեփ Ա Վայոցձորցի, Վասակ Սյունի, Մովսես Խորենացի և Հազկերտ Բ
Երկիր Հայաստան
Հրատարակման տարեթիվ1943

«Վարդանանք», Դերենիկ Դեմիրճյանի պատմավեպ։ Հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Այն գրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որպեսզի բարձր պահի ռազմաճակատում գտնվող հայ զինվորների մարտական ոգին։

Հեղինակը գրքում ներկայացնում է Հայաստանը 5-րդ դարում` հիմնականում պատմելով 451 թվականին Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին, երբ հայ ժողովուրդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ ապստամբեց և Ավարայրի դաշտում հերոսաբար կռվեց պարսիկների դեմ, որոնք, տիրելով Հայաստանին, ուզում էին հայ ժողովրդին պարտադրել իրենց հավատը:[1]

Մամիկոնյանների դրոշը

Ստեղծման պատմություն

Վեպը հայոց պատմության մեջ շրջադարձային նշանակություն ունեցող` 5-րդ դարի ազգային պատմության, փիլիսոփայության, քաղաքական ու կրոնադավանաբանական դիրքորոշման ընդհանրացումն է։ Հեղինակն այս վեպը գրելու գաղափարի շուրջ երկար է մտածել։ Նա սկզբնական շրջանում ցանկանում էր գրել 5-րդ դարի մասին՝ «Մեսրոպ Մաշտոց», «Վարդանանք», «Վահանանց պատերազմ», սակայն երբ բռնկվեց Հայրենական մեծ պատերազմը Դերենիկ Դեմիրճյանը փոխեց իր մտադրությունը և սկզբում գրեց «Վարդանանք»: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանում տիրող իրավիճակը կարծես թե նույնն էր ինչ-որ 451 թվականին։

Գրել պատմական-հայրենասիրական(միայն) վեպ, չեմ կամենում: Եթե չպիտի լինի վեպում որևէ նոր բան, չարժե գրելը: Ես կարծում եմ, որ ամեն ազգային նշանակություն ունեցող վեպ պիտի համաշխարհային, համամարդկային մի բան ունենա: Դա միայն իրավունք ունի ազգային լինելու, կամ արժե միայն այդպիսի ազգային գրականություն ունենալ ...
Եվ ես երգեցի-ուժեղ, թե թույլ` հոգ չէ (не беда!)-Վարդանանց երգը, որ ես նվիրաբերում եմ բոլոր ազատագրված, ազատագրվող և ազատագրության դաշտին ոտը դնելուն սպասող բոլոր ժողովուրդներին...

Սյուժե

Պարսկաստանը երկարամյա պատերազմներից հետո որոշում է հպատակ երկրներին ընդունել տալ զրադաշտական կրոնը: Հատուկ հրովարտակով Հազկերտը նամակ է ուղարկում և պահանջում կամ ընդունել զրադաշտական կրոնը և խաղաղ ապրել, կամ հակառակ դեպքում ներկայանալ իրեն՝ Նյուշապուհ քաղաք: Տեղի է ունենում խորհրդակցություն, որտեղ արդեն Վասակյանց և Վարդանանց միջև հակամարտությունը զգացվում էր: Ժողովին ներկա չի լինում հայոց մարզպանը՝ Վասակը: Վասակյանք ասում են, որ նամակն ուղղված է միայն հայոց հոգևորականության և նրանք կապ չունեն այդ նամակի հետ, բայց Վարդանը հակադարձում է նրան և ասում, որ վտանգը կախված է ողջ Հայաստանի և բոլոր նախարարությունների վրա:

Բազմաթիվ վեճերից հետո որոշվում է պատասխան նամակ ուղարկել և մերժել Հազկերտին: Նամակը կազմում են Եղիշեն, Ղևոնդ Երեցը և Եզնիկ Կողբացին: Պատասխան նամակն ուղարկեցին Խոսրովի հետ, իսկ նրա հետ գնում է Կոդակը, որպեսզի Միհրնեսեհի աչքում բարձրացնի Վասակին:

Եվ քանի որ մերժում են, պետք է գնային Պարսկաստան և ժամանակ շահել, քանի որ կռիվն անխուսափելի էր: Այդ ընթացքում կամփոփվեր հայոց զորագունդը և Վարդանի տղան՝ Զոհրակը, կվերադառնար: Մոտեցավ մեկնելու ժամը և հայոց նախարարները ճանապարհ ընկան: Նրանց հետ գնում էին նաև Վասակի տղաները՝ Բաբիկն ու Ներսիկը, սակայն նրանք չէին ուզում գնալ, այլ ուզում էին մնալ և կռվել Վարդանի կողքին: Հասնելով Նյուշապուհ քաղաք՝ նրանք կանգնեցին ատյանի առաջ և զնդան ուղարկվեցին, որտեղ էլ որոշեցին, որ ազգին օգնելու համար հարկավոր է առերես ընդունել կրակապաշտությունը, այլապես նրանք կսպանվեին: Վարդանը հազիվ համոզվեց այդ մտքի հետ, քանի որ չէր ուզում դավաճանել ինքն իրեն:

Այսպիսով առերես պարսկանալուց հետո մոգպետի և 700 մոգերի հետ վերադառնում են Հայաստան: Այդ ընթացքում հայոց Այրուձին փախել էր և նրանց հետ փախած վանականները ուրացման լուրն արդեն հասցրել էին Հայաստան: Այնտեղ բոլորն իրար էին խառնվել, և երբ արդեն նախարարները հասել էին Հայաստան, նրան սպասում էր զայրացած հայերի բազմությունը: Այդտեղ տեղի ունեցավ անսպասելին՝ Վարդանը բացահայտվեց և հայտարարեց, որ ամենևին չի ուրացել և պարսից զորքը գնաց իր ճամբար և սկսել պատրաստվել հարձակման: Հետո կռիվ եղավ, իսկ այդ ընթացքում Վարդանին լուր եկավ, որ Ատոմը ջախջախել է Ճորա Պահակը:

Մեկ տարվա ընթացքում Վարդանը հավաքեց հայոց զորքը և նախապատրաստվեց կռվին: 451 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը և ինչպես Եղիշեն էր բնութագրում. «… ոչ թե մի կողմը հաղթեց և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին»: Պարսիկների կողմից կռիվը ղեկավարում էր Նյուսալավուրտը:

Սկզբնաղբուրներ

Վեպի սկզբնաղբյուրներն են 5-րդ դարի պատմիչներ Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին» և Ղազար Փարպեցու «Պատմութիւն հայոց» երկերը։

Պատմական շրջան

Դերենիկ Դեմիրճյանը նկարագրում է 5-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, երբ պարսից Հազկերտ II թագավորի հարկահանները ծանրացրել էին Հայաստանի վիճակը և ցանկանում էին Հայաստանում հաստատել զրադաշտականություն։ Նկարագրում է Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանին և նրա կողմնակիցներին (Վարդանանց)։ Նկարագրում է դավաճան Վասակ Սյունուն, նրա կողմնակիցներին՝ վասակյանց։ Առավել պատկերավոր նկարագրվում է 451 թվականի մայիսի 26-ին Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի մոտ տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտը: Ճակատամարտում հայկական զորքը բարոյական հաղթանակ է տանում՝ չնայած թշնամու զորքերի գերակշռության։

Պատասխան թուղթը ուղղված արյաց տերությանը

«Հովսեփ Կաթողիկոսը մեծամեծներից մինչև փոքրերը միաբանյալներով հանդերձ, մեծ Հազարապետիդ արյաց և անարյաց, Միհրներսեհիդ, շատ խաղաղասեր մտքով ողջույն է հղում ամենամեծ Սպարապետիդ արյաց: Եթե մի փոքր մի կողմ նետեիր քո իշխանության փքել մեծացնելը և ընկերաբար պայքար մտնեիր, գիտեմ, որ ուրիշ անգամ ամեն բանով դու շատ իմաստուն ես: Աշխարհս նյութեղեն է, և նյութերը տարբեր-տարբեր և իրարու հետ հակառակ. մեկ է այս հակառակորդների ըստեղծողը, որ սրանց իրար է բերում, սիրելությամբ հաշտեցնում: Մեղմացնում է կրակի ջերմությունը օդի հովությամբ, օդի դժնդակ խստությունը՝ կրակի արծարծմամբ, նույնպես և մանրամաղ փոշիացած հողը՝ ջրի սալահատակ պնդացած հողի կպչելով: Այս հավատից չեն կարող խախտել մեզ ո՛չ հրեշտակ, ո՛չ մարդիկ, ո՛չ հուր, սուր: Այլևս դու այս ամեն բանի մասին մեզ մի հարցնիր, որովհետև ոչ թե մարդու հետ է մեր հավատի ուխտը, որ խաբվենք իբրև երեխաներ, այլ անխզելի է աստծո հետ, որ չի կարելի քանդել և հեռու նետել ո՛չ այժմ և ո՛չ ապա, և ո՛չ հավիտյանս, և ո՛չ հավիտենից հավիտյանս:»:
- Հայաստանի մեծամեծներից պարսիկներին(Վարդանանք(պատմավեպ), Երևան, «Լույս», 1987, էջ 165-167)

Վեպի հերոսներ

Վարդանանք

Վասակյանք

Այլ հայեր

  • Փառանձեմ - Վասակի կինը, Սյունաց իշխանուհի
  • Բաբիկ - մարզպանի որդին
  • Ներսիկ - մարզպանի որդին
  • Ձվիկ - Փառանձեմի օգնականը
  • Արշամ - հարյուրապետ
  • Վարազվաղան - հայ, ցանկանում էր դառնալ մարզպան

Պարսիկներ

  • Հազկերտ - պարսից արքա
  • Վեհմիր - մոգպետ
  • Միհրներսեհ - Պարսից հազարապետ
  • Արամայիդի - Միհրներսեհի կինը
  • Դենշապուհ - մոգապետ
  • Վախթանգ - պարսից իշխան
  • Արշավիր Արշարունյաց - իշխան
  • Մուշկան Նիսալավուրտ - Ավարայրի ճակատամարտում պարսկական զորքի գերագույն հրամանատար
  • Վզուրկ - պարսից հրամանատար

Այլ

  • Աշուշա - վրաց բդեշխ
  • Վազգեն - վրաց իշխան
  • Բակուր - վրաց իշխան
«Ավարայրի ճակատամարտ», 1482 թ., Ականց անապատ, գործ Կարապետ Բերկրեցու

Հայ շինականներ

Վեպում նաև մեծ տեղ է հատկացվում շինականներին։ Դրանցից առավել արժանահիշատակ են ներքևում հիշատակվածները, քանի որ ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ճակատամարտի ժամանակ ժողովրդական գնդերի կազմում։

  • Սահակ - շինական, ում պարսիկ մեծամեծերը այլանդակեցին
  • Խանդութ - ճակատամարտի ժամանակ հայ գեղջկուհիների առաջնորդը
  • Առաքել - շինականների առաջնորդը ճակատամարտի ժամանակ
  • Սենեքերիմ ավագ - հայ շինական
  • Հակոբոս զինվոր - շինական
  • Պողոս - շինական
  • Հովհաննես Կարապետ - շինական
  • Օհան հայրիկ - շինական
  • Սողոմոն - շինական
  • Արթեն քեռի - ռշտունցի հայ շինական

Վեպում նկարագրվող ճակատամարտեր

  • 449 թ. - Անգղ ամրոցի ճակատամարտ
  • 451 թ. - Ավարայրի ճակատամարտ

Գրաքննադատություն

Ավետիք Իսահակյանը վեպի մասին գրել է.

Վեպը բնութագրվում է ռազմական կրակով, յուրաքանչյուր էջից վրնջում են նժույգները, կորովի երիտասարդները պատրաստ են կռվել և զոհվել հայրենիքի համար...

Հրատարակչություն

Հայերեն

  • Վարդանանք (վեպ), գիրք առաջին, Ե., Հայպետհրատ, 1943, 458 էջ, տպ. 4.000:[2]
  • Վարդանանք (վեպ), գիրք երկրորդ, Ե., Հայպետհրատ, 1946, 550 էջ, տպ. 6.000[2]
  • Վարդանանք (վեպ), Ե., Հայպետհրատ, 1951, 722 էջ, տպ. 10.000[2]
  • Վարդանանք (վեպ), Ե., ձայպետհրատ, 1954, 712 էջ, տպ. 10.000:[2]
  • Վարդանանք (վեպ), հատոր առաջին, Կահիրե, 1956, 440 էջ[2]
  • Վարդանանք (վեպ), հատոր երկրորդ, Կահիրե, 1956, 544 էջ[2]
  • Վարդանանք (վեպ), գիրք 1, Ե., «Հայաստան», 1968, 444 էջ, տպ. 50.000[2]
  • Վարդանանք (վեպ), գիրք 2, Ե., «Հայաստան», 1968, 559 էջ, տպ. 50.000[2]
  • Վարդանանք (վեպ), Ե., «Լույս», 1987, 1002 էջ, տպ. 70.000

Ռուսերեն

Վրացերեն

Ուկրաիներեն

Ֆրանսերեն

Վարդանանք (վեպ), Փարիզ, 1963[2]

Գրականություն

  • Վարդանանք (վեպ), Դերենիկ Դեմիրճյան, Ե., «Հայաստան», 1987, 1002 էջ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են