Jump to content

Խորեն Խորխոռունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորեն Խորխոռունի
Խորէն մախազ Խորխոռունի
Հայոց մաղխազ
 
Մասնագիտություն՝ Հայոց մաղխազ
Վախճանի օր մայիսի 26, 451
Վախճանի վայր Ավարայր, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան
Դինաստիա Խորխոռունիներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն

Խորեն Խորխոռունի (գրաբար՝ Խորէն, - մայիսի 26, 451, Ավարայր, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան), Հայոց մաղխազ Մարզպանական Հայաստանում, սպարապետ Վարդան Մամիկոնյանի զինակիցը, Խորխոռունիների նախարարական տոհմից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորեն Խորխոռունին մասնակցել է 450-451 թվականների Մարզպանական Հայաստանում տեղի ունեցած Վարդանանց պատերազմին։ Աղվանից պատերազմում ընկերանում է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հետ։ Մասնակցում 451 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտին, որտեղ էլ նահատակվում է իր 19 ընկերներով։