Մակու (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տղմուտ (գետ)ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակու (այլ կիրառումներ)
Մակու
Բնութագիր
Երկարությունմոտ. 125 կիլոմետր
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎասպուրականի լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԻրան
ԵրկրամասԱրևմտյան Ադրբեջան

Մակու, Զանգիմար, գետ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վասպուրականի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ մոտ 3000 մ բարձրությունից։ Երկարությունը մոտ 125 կմ է։ Վերին հոսանքում հոսում է V-աձև հովտով, ստորինում՝ հարթավայրով՝ առաջացնելով գալարներ։ Սնումը խառն է, վարարումը՝ մարտի վերջին։ Մակուի ափին է Մակու քաղաքը։ Նույնացվում է Տղմուտ գետի հետ։ V դարի պատմիչներ Եղիշեն ու Ղազար Փարպեցին, Տղմուտ գետ ասելով, նկատի են ունեցել Մակու գետը, որն ամենայն հավանականությամբ այդպես է կոչվել տղմոտ լինելու պատճառով։ Նրա հովտում է Ավարայրի դաշտը, որտեղ 451-ի մայիսի 26-ին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը՝ հայկական և պարսկական զորաբանակների միջև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png