Գադիշո Խորխոռունի
Գադիշո Խորխոռունի Գադիշոյ Խորխոռունի | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | նախարար և Հայոց մաղխազ | |
Դինաստիա | Խորխոռունիներ | |
Քաղաքացիություն | Հայկական մարզպանություն | |
Հայր | Վրիվ Խորխոռունի (5-րդ դար) | |
Զավակներ | Գարջույլ Խորխոռունի (5-րդ դար) |
Գադիշո Խորխոռունի (գրաբար՝ Գադիշոյ, Գադէշոյ, ), Հայոց մաղխազ Մարզպանական Հայաստանում, մարզպան Վասակ Սյունու զինակիցը, ապա նրա կուսակիցների ղեկավարը, Խորխոռունիների նախարարական տոհմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գադիշո Խորխոռունին եղել է այն նախարարների մեջ, որոնք Պարսից Հազկերտ Բ արքայի հրամանով կանչվել էին Տիզբոն, ապա մահապատժի սպառնալիքի տակ՝ առերես ուրացել քրիստոնեությունը և ազատ արձակվել։ Հետդարձին Գադիշոն բռնում է մարզպան Վասակ Սյունու կողմը, ընդդեմ Վարդան Մամիկոնյանի։
Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսի և մարզպան Վահան Մամիկոնյանի ժամանակ գլխավորում էր Վասակի կուսակից նախարարներին։ Հաճախակի հանդիմանվելով Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսից, «չարախոսում է» Պարսից Պերոզ արքայի մոտ նրա մասին և պատճառ դառնում նրա կաթողիկոսությունից զրկվելուն։ Վահանի ապստամբության ժամանակ գերի է բռնվում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, էջ 437
- «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին», Եղիշե, Վենետիկ, 1828, էջ 71, 160
- «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 537, 563