Հայոց մաղխազ
Հայոց մաղխազ (նաև՝ Մեծ Հայքի արքունի թիկնապահապետ), արքունի գործակալ, արքունական պահակազորի և թիկնազորի (Մաղխազություն) պետը Մեծ Հայքում, որը ժառանգաբար ընտրվում էր Խորխոռունիների նախարարական տոհմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Մովսես Խորենացու Խորխոռունիների նահապետ ու անվանադիրը համարվում է Հայկ նահապետի Խոռ Հայկազունի որդին, ում սերունդներից՝ Մաղխազ Խորխոռունուն Վաղարշակ թագավորը դարձնում է նախարար և կարգում է «Մեծ Հայքի արքունի թիկնապահապետ», որը Խորխոռունիների նախարարական տոհմը վարում է մինչև Արշակունիների թագավորության անկումը (428)[1]։ Արքունի թիկնապահապետի պաշտոնը հետագայում Մաղխազ Խորխոռունու անունով անվանվում է նաև՝ «մաղխազ»[1] և դրանից հետո էլ շարունակում է վարել։ Ենթադրվում է, որ 546-556 թվականներին պարսիկները վերցրել են այդ պաշտոնը Խորխոռունիներից ու վերացրել, քանի որ այդ ժամանակներից հետո Խորխոռունիների անվանը կից չի հիշատակվում «մաղխազ» տիտղոսը[2]։
Հայոց մաղխազներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաղխազ Խորխոռունի (մ.թ.ա. 247 - մ.թ.ա. 3-րդ դարի վերջ)
- անհայտ մաղխազներ
- անհայտ (2-րդ դարի վերջ - 3-րդ դարի սկիզբ)
- Գարջույլ Խորխոռունի (330-ական թվականներ)
- Մանասպ Խորխոռունի (340-ական թվականներ)
- Հմայակ Խորխոռունի (350-ական թվականներ)
- Գարջույլ Խորխոռունի (360-ական թվականներ - 364)
- Սուրեն Խորխոռունի (364-386)
- անհայտ (386 - 5-րդ դարի սկիզբ)
- Վրիվ Խորխոռունի (5-րդ դարի սկիզբ - 449)
- Գադիշո Խորխոռունի (449-480), զուգահեռ` Խորեն Խորխոռունի (450-451)
- Գարջույլ Խորխոռունի (480-481)
- Արտաշիր Խորխոռունի (481 - 6-րդ դարի սկիզբ)
- Գարջույլ Խորխոռունի (6-րդ դար)
- Վրիվ Խորխոռունի (6-րդ դարի սկիզբ - 6-րդ դարի կես)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 176․
- ↑ «Ուսումնասիրություններ հայ նախարարներու մասին», Համազասպ Ոսկյան, Վիեննա, 1955, Էջ 9-10։