Վրիվ Խորխոռունի (6-րդ դար)
Արտաքին տեսք
Վրիվ Խորխոռունի | ||
| ||
---|---|---|
6-րդ դարի սկիզբ - 6-րդ դարի կես | ||
Նախորդող | Արտաշիր Խորխոռունի | |
Հաջորդող | Դատո Խորխոռունի | |
Ծննդյան օր | 6-րդ դար | |
Վախճանի օր | 6-րդ դար | |
Դինաստիա | Խորխոռունիներ | |
Քաղաքացիություն | Հայկական մարզպանություն | |
Հայր | Արտաշիր Խորխոռունի |
Վրիվ Խորխոռունի (6-րդ դար - 6-րդ դար), հայ նախարար Հայկական մարզպանությունում, Տուրուբերան աշխարհի Խորխոռունիք գավառի տանուտեր Արտաշիրի որդին, Գարջույլի եղբայրը, Խորխոռունիների նախարարական տոհմից[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրիվ Խորխոռունին, նրա եղբայր, Հայոց մաղխազ Գարջույլը և եղբորորդին՝ Դատոն մասնակցել են 554 թվականի մարտի 29-ին, Դվինում տեղի ունեցած եկեղեցական ժողովին, որը հրավիրվել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Բ Բագրևանդցու կողմից՝ «հակառակ ժողովոյն Քաղկեդոնի»։ Ժողովին մասնակցել են 18 եպիսկոպոս, մեծ թվով նախարարներ։ Ժողովին մասնակցած նախարարների թվում Վրիվը հիշատակվում է՝ «Վրիւ յԱրտաշրյան» ձևով, որով պարզ է դառնում, որ նա Արտաշիր Խորխոռունու որդին է[1][2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 134․
- ↑ 2,0 2,1 «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 277-278.
- ↑ «Գիրք թղթոց», Թիֆլիս, 1901, գլուխ Ժէ․