Տանուտերություն
Արտաքին տեսք
Տանուտերություն, տանուտեր-նախարարի իշխանությունը միջնադարյան Հայաստանում։ Սովորաբար եղել է ժառանգական (ավանդված տոհմատիրական ժամանակներից) և հորից փոխանցվել ավագ որդուն։ Նախարարի տերունական իրավունքները տարածվել են ոչ միայն իր տոհմի սեպուհների, այլ նաև նրան պատկան հողատիրույթների (գավառ, նահանգ) ու գրանցում բնակվող բնակչության վրա։
Պարսկական տիրապետության շրջանում տանուտեր էին կոչվում նաև Հայաստանի այն մարզպանները, ովքեր ընտրվում էին հայ ավագանու կողմից՝ հայ իշխանների շարքից։ Նրանց հետագայում փոխարինում է Հայոց իշխանի պաշտոնը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 569)։ |