Չարլզ Հարդ Թաունս
Չարլզ Հարդ Թաունս (անգլ.՝ Charles Hard Townes, հուլիսի 28, 1915[1][2][3][…], Գրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - հունվարի 27, 2015[1][2][4][…], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964), քվանտային էլեկտրոնիկայի հիմնարարներից մեկը։ 1956 թվականից ԱՄՆ-ի Ազգային ակադեմիայի անդամ։ Ծնվել է Գրինվիլին։ Ավարտել է Ֆուրմանի և Կալիֆոռնիայի համալսարանները։ 1939-1947 թվականներին աշխատել է «Բելլ Տելեֆոն լաբորատորիայում», 1948-1961 թվականներին Կոլումբիայի համալսարանում (1950 թվականից պրոֆեսոր), 1961-1966 թվականներին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր և նախագահ, 1967 թվականից՝ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։
Աշխատանքները նվիրված են միկրոալիքային սպեկտրադիտմանը, քվանտային էլեկտրոնիկային, լազերների և մազերների ստեղծմանը և նրանց կիրառությանը, ոչ գծային օպտիկային, ռադիո և ինֆրակարմիր աստղագիտությանը։ Նիկոլայ Բասովի և Ալեքսանդր Պրոխորովից անկախ մշակել է էլեկտրամագնիսական ճառագայթման ուժեղացման և ստեղծման սկզբունքները քվանտային սարքերում, 1954 թվականից ստեղծել է առաջին քվանտային գեներատորը։ 1958 թվականին, Արթուր Շավլովի հետ, առաջարկել է լազերի գործողության սկզբունքները։ Լազերները մեծ ճշտությամբ օգտագործել է հարաբերականության տեսության մեջ և բժշկակենսաբանական բնագավառում կիրառելու սկզբունքները։
Հայտնագործել է Բրիլյուենի-Մանդելշտամի հարկադրական երևույթը, 1964 թվականին ներմուծել է հոսքի կրիտիկական հզորության հասկացությունը, 1964 թվականին կանխատեսել է լուսային փնջի ինքնակիզակետման երևույթի գոյությունը և 1965 թվականին այդ սկզբունքի հիման վրա առաջարկել է ինքնակիզակետվող ալիքատարը։
1964 թվականին Բասովի և Պրոխորովի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի՝ մազերների և լազերների ստեղծման և կիրառության համար։
1969 թվականին առաջարկել է տիեզերական լազերը 1, 32 սմ ալիքայի ճառագայթմամբ՝ տիեզերական ջրի մոլեկուլի հետազոտության համար։
Բազմաթիվ ակադեմիաների անդամ է, 1967 թվականին եղել է Ամերիկյան ֆիզիկական ընկերության նախագահ։ Պարգևատրվել է Բ. Ռումֆորդի, Թ. Յունգի, Ն. Բորի ոսկե մեդալներով։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 213-214։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Rojas P. Gizmodo // Gizmodo / D. M. Ewalt — 2015.
- ↑ www.pas.va
- ↑ 6,0 6,1 6,2 Notable Names Database — 2002.
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Townes_Charles
- ↑ Finkbeiner A. K. Unwelcome advice? // Science / H. Thorp — Northern America: AAAS, 2019. — Vol. 364, Iss. 6447. — P. 1222—1225. — ISSN 0036-8075; 1095-9203 — doi:10.1126/SCIENCE.364.6447.1222 — PMID:31249041
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1964 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/ivesquinn/
- ↑ https://www.fi.edu/en/awards/laureates/charles-h-townes
- ↑ https://spie.org/about-spie/spie-awards/spie-gold-medal#_=_
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/sarnoff_rl.pdf
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/moh-rl.pdf
- ↑ https://www.wilhelmexner.org/en/medalists/
- ↑ https://astronomische-gesellschaft.de/en/activities/awards/schwarzschild
- ↑ https://www.amacad.org/rumford-prize-recipients
- ↑ Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
- ↑ https://corporate-awards.ieee.org/wp-content/uploads/liebmann_rl.pdf
- ↑ https://www.iop.org/about/awards/silver-subject-medals/thomas-young-medal-and-prize-recipients
- ↑ https://www1.villanova.edu/villanova/president/university_events/mendelmedal/pastrecipients.html
- ↑ https://aapt.org/Programs/awards/richtmyer.cfm
- ↑ Earle K. Plyler Prize for Molecular Spectroscopy & Dynamics — APS.
- ↑ About the Comstock Prize in Physics — NAS.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 356.
- ↑ https://acsmaryland.org/remsen-award/
- ↑ https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/meesmedal/
- ↑ https://thejohnscottaward.github.io/jsc/1951-2010.html
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Հարդ Թաունս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 152)։ |
- Հուլիսի 28 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունվարի 27 մահեր
- 2015 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ամերիկացի պրոֆեսորներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Ամերիկացի գիտնականներ