Jump to content

Ուիլյամ Ալֆրեդ Ֆաուլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Ալֆրեդ Ֆաուլեր
անգլ.՝ William Alfred Fowler
Ծնվել էօգոստոսի 9, 1911(1911-08-09)[1][2][3][…]
Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էմարտի 14, 1995(1995-03-14)[1][4][3][…] (83 տարեկան)
Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ, ֆիզիկոս, համալսարանի դասախոս, միջուկային ֆիզիկոս և աստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[5]
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան աստղագիտական միություն[6], Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7]
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[8] և Օհայո նահանգի համալսարան[8]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[9][10]
Գիտական ղեկավարՉարլզ Լաուրիտսեն
Եղել է գիտական ղեկավարԱրթուր Բրյուս Մաքդոնալդ, Alvin V. Tollestrup?, J. Richard Bond? և Donald D. Clayton?[11]
Հայտնի աշակերտներԱրթուր Բրյուս Մաքդոնալդ
Պարգևներ
 William Alfred Fowler Վիքիպահեստում

Ուիլյամ Ալֆրեդ Ֆաուլեր (անգլ.՝ William Alfred Fowler, օգոստոսի 9, 1911(1911-08-09)[1][2][3][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ - մարտի 14, 1995(1995-03-14)[1][4][3][…], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս և աստղաֆիզիկոս, ԱՄՆ-ի ազգային ԳԱ անդամ։

Ավարտել է Օհայոյի համալսարանը 1933 թվականին և Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը 1936 թվականին, որտեղ էլ աշխատել է 1936 թվականից (1946 թվականից՝ պրոֆեսոր, 1963-1967 թվականներին՝ պրեզիդենտ)։

Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային, միջուկային աստղաֆիզիկային, կոսմոլոգիային։ 1955 թվականին ուրիշներից անկախ մշակել է աստղերի ընդերքում քիմիական տարրերի առաջացման ջերմամիջուկային տեսությունը, մասնավորապես, ցույց է տվել, որ ծանր տարրերի սինթեզը՝ ազատ նեյտրոնների զավթման հետևանքով, կարող է ընթանալ երկու ճանապարհով, այսպես կոչված, s- և r- պրոցեսներում։

1961 թվականին ստեղծել է s-պրոցեսի տեսությունը։ Կատարել է հելիումի կոսմոլոգիական առաջացման հաշվարկը, որոշել դեյտերիումի և հելիում-3-ի տարածվածությունը տիեզերքի ընդարձակման առաջին երեք րոպեի վերջում։

Հաշվել է արեգակնային նեյտրինոների հոսքը և որոշել դրանց զավթման արագությունը։ 1976 թվականից եղել է Ամերիկյան ֆիզիկոսների ընկերության պրեզիդենտ։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1983, Սուբռահմանյան Չանդրասեկհարի հետ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ալֆրեդ Ֆաուլեր» հոդվածին։