Նևիլ Մոտտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նեվիլ Մոտտից)
Mott,Nevill Francis 1952 London.jpg

Սըր Նևիլ Ֆրենսիս Մոտտ (անգլ.՝ Sir Nevill Francis Mott, 1905, սեպտեմբերի 30, Լիդս - 1996, օգոստոսի 8, Միլթոն Քինզ), անգլիացի ֆիզիկոս։

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1936)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը։ Դասավանդել է Մանչեստրի (1929-30) և Քեմբրիջի (1930-33) համալսարաններում։ Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր (1933-54) և նույն համալսարանի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի դիրեկտոր (1948-54)։ 1954-1971-ին ղեկավարել է Կավենդիշի լաբորատորիան։ Տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միության պրեզիդենտ (1951-57)։ Աշխատանքները վերաբերում են քվանտային մեխանիկային, պինդ մարմնի ֆիզիկային, ատոմային բախումների տեսությանը։ 1929-ին կանխատեսել է էլեկտրոնների բևեռացման երևույթը՝ ատոմներից դրանց ցրման ժամանակ և արտածել այդ բևեռացման բանաձևը (Մոտտի բանաձև)։ 1932-ին մշակել է ներքին կոնվերսիայի տեսությունը։ Բացատրել է հաղորդականության էլեկտրոնների էներգետիկ արգելքով հոսանքի ուղղման երևույթը, առաջարկել մետաղների ջերմաէլշուի տեսությունը։ Ստեղծել է չկարգավորված համակարգերի էլեկտրահաղորդականության տեսությունը (Նոբելյան մրցանակ), 1977, Ֆ․ Անդերսոնի և Զ․ վան Ֆլեքի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png