Jump to content

Սոլ Փերլմութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոլ Փերլմութեր
անգլ.՝ Saul Perlmutter
Ծնվել էսեպտեմբերի 22, 1959(1959-09-22)[1] (65 տարեկան)
Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Բնակության վայր(եր)Բերկլի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, աստղագետ, պրոֆեսոր, աստղաֆիզիկոս և հետազոտող
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[2]
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[3], Ամերիկյան աստղագիտական միություն[4], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4]
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1986), Germantown Friends School? և Greene Street Friends School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարRichard A. Muller?
Պարգևներ
ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[5][6]

Ալբերտ Այնշտայնի մեդալ

Գրուբերի տիեզերագիտության մրցանակ

[7]

Հիմնարար ֆիզիկայի մրցանակ

Դիքսոնի գիտության մրցանակ

Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ

Աստղագիտության ոլորտում Շաու մրցանակ

[8]

Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Էռնեստ Օռլանդո Լոուրենսի մրցանակ[9]

Ֆելտրինելի մրցանակ

Բարսելոնայի համալսարանի պատվավոր դոկտոր

Clarivate Citation Laureate

[10]

Ջոն Սքոթի մեդալ

[11]
և

honorary doctorate from the University of Paris-VII?

[12]
 Saul Perlmutter Վիքիպահեստում

Սոլ Փերլմութեր (անգլ.՝ Saul Perlmutter, սեպտեմբերի 22, 1959(1959-09-22)[1], Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի աստղաֆիզիկոս, 2011 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Բրայան Շմիդտի և Ադամ Ռիսի հետ միասին) «հեռավոր գերնոր աստղերի դիտարկման միջոցով տիեզերքի արագացված ընդլայնումը» հայտնաբերելու համար[13]։ Փիլիսոփայության դոկտոր (1986), Բերքլիի համալսարանի պրոֆեսոր և Լոուրենսի անվան Բերքլիի ազգային լաբորատորիայի անդամ, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (2002)[14] և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության (2014) անդամ[15]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեական ընտանիքում, քիմիկոս-ինժեների և մոլեկուլային կենսաբանի, հետագայում՝ Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Դանիել Փերլմութերի և սոցիալական աշխատող, Թեմփլի համալսարանի պրոֆեսոր Ֆելիս Դևիդսոն Փերլմութերի երեք երեխաներից մեկն էր[16][17][18][19]։ Նրա մորական պապը՝ իդիշիստ Սամուել Դևիդսոնը (1903-1989), 1919 թվականին Բեսարաբիայի Ֆլորեշտի քաղաքից (ներկայումս՝ Մոլդովա) ներգաղթել է Կանադա (իսկ ավելի ուշ կնոջ՝ Չայկա Նյումանի հետ՝ Նյու Յորք)[20]։ Փերլմութերը մեծացել է Ֆիլադելֆիայի Մաունթ Էյրի թաղամասում, որտեղ հաճախել է «Greene Street Friends» և «Germantown Friends» դպրոցներ, և նաև ուսումնասիրել է իդիշ ու հրեական մշակույթը աշխարհիկ հրեական ժողովրդական դպրոցում (ֆոլկշուլ)[21][22]։

1981 թվականին գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը։ 1986 թվականին Փերլմութերը Բերքլիի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ Նրա ատենախոսությունը, որը ղեկավարում էր Ռիչարդ Մյուլերը, նվիրված էր Նեմեսիսի դերի համար թեկնածու-օբյեկտների հայտնաբերման խնդրին[23]։ Փերլմութերը ներկայումս ղեկավարում է Լոուրենսի անվան Բերքլիի ազգային լաբորատորիայում գտնվող «Գերնոր տիեզերագնացության նախագիծը» (անգլ.՝ Supernova Cosmology Project): Նրա խումբը Բրայան Շմիդտի խմբի հետ միասին ապացուցել է Տիեզերքի արագացված ընդարձակման գոյությունը[24]։ Հայտնագործությունը «Science» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա բեկում»։ Փերլմութերը նաև SNAP ծրագրի ղեկավարն է։

Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (2007), Ամերիկյան ֆիզիկական ընկերության (2000), Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիայի (2003) իսկական անդամ։

Գիտնականի անունով է կոչվում Perlmutter սուպերհամակարգիչը[25]։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  3. https://www.amacad.org/person/saul-perlmutter
  4. 4,0 4,1 4,2 Notable Names Database — 2002.
  5. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2011/
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  7. https://gruber.yale.edu/cosmology-laureates
  8. Announcement and Citation — 2006.
  9. https://science.osti.gov/lawrence/Award-Laureates
  10. https://clarivate.com/citation-laureates
  11. https://thejohnscottaward.github.io/jsc/1951-2010.html
  12. https://fr.u-paris.fr/actualites/retour-sur-la-ceremonie-honoris-causa-2017
  13. «The 2011 Nobel Prize in Physics - Press Release» (անգլերեն). Nobel Media. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
  14. «Saul Perlmutter․ US National Academy of Sciences website». Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. «APS Member History». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  16. «Professor Emeritus Daniel D. Perlmutter». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
  17. «Social Work Honors Its Own at Reunion». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
  18. «Professor emerita Felice Davidson Permutter, CSW, PhD». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  19. «Saul Perlmutter, PhD». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
  20. «Samuel Davidson, 1903—1989, Led Yiddish Culture Revival». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
  21. «Forward 50 — Saul Perlmutter». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  22. «Jewish Children's Folkshul». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  23. Goldhaber, Gerson[en] The Acceleration of the Expansion of the Universe: A Brief Early History of the Supernova Cosmology Project (SCP)(անգլ.) // Proceedings of the 8th UCLA Dark Matter Symposium : journal. —Marina del Rey[en] — doi:10.1063/1.3232196 — Bibcode2009AIPC.1166...53G — 0907.3526
  24. Cosmology Արխիվացված 2011-10-07 Wayback Machine ABC Catalyst segment on Cosmology, with Brian Schmidt, Ray Norris, & Lawrence Kraus
  25. «Supercomputer Embarks on Effort to Help Map the Universe, Dark Energy and All». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլ Փերլմութեր» հոդվածին։