Պետեր Գրունբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետեր Գրունբերգ
Peter Andreas Grünberg
Ծնվել էմայիսի 18, 1939(1939-05-18)[1][2][3][…]
Պլզեն, Պլզենի շրջան, Չեխիա[3][4][5]
Մահացել էապրիլի 7, 2018(2018-04-07)[6][7][3][…] (78 տարեկան)
Jülich, Դյուրեն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[7][5]
Քաղաքացիություն Գերմանիա[8]
Դավանանքկաթոլիկություն[9]
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Կյոլնի համալսարան, Կարլտոնի համալսարան, Research Centre Jülich? և Gwangju Institute of Science and Technology?
Գործունեության ոլորտֆիզիկա[3] և Նոբելյան մրցանակ[3]
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունՎեստֆալիայի գիտությունների ակադեմիա և Sudetendeutsche Akademie der Wissenschaften und Künste?
Ալմա մատերԴարմշտադտի տեխնիկական համալսարան, Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան և Կյոլնի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[3][10]
Գիտական ղեկավարStefan Hüfner?
Պարգևներ
ՀայրTheodor Grünberg?
 Peter Grünberg Վիքիպահեստում

Պետեր Գրունբերգ (գերմ.՝ Peter Andreas Grünberg, մայիսի 18, 1939(1939-05-18)[1][2][3][…], Պլզեն, Պլզենի շրջան, Չեխիա[3][4][5] - ապրիլի 7, 2018(2018-04-07)[6][7][3][…], Jülich, Դյուրեն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[7][5])[18], գերմանացի ֆիզիկոս, աշխատել է Քյոլնի համալսարանում։ Նրա ամենահայտնի հայտնագործությունն է հսկայական մագնետոդիմադրության էֆեկտը (ՀՄԴԷ), որի համար նրան շնորհվել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ 2007 թվականին (համատեղ Ալբեր Ֆերտի հետ)[19]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրունբերգի ընտանիքը վերաբնակեցվելով Գերմանիա բնակություն է հաստատել Լաուտերբախ քաղաքում։ 1959 թվականին Գրունբերգը հանձնել է ընդունելության քննությունները և ընդունվել Աբիտուր համալսարան։ Սկսած 1962 թվականից նա սովորել է Ֆրանկֆուրտի համալսարանում և Դարկշտադի տեխնիկական համալսարանում։ 1966-ից 1969 թվականները Գրունբերգը անցել է ասպիրանտուրա պրոֆեսոր Շտեֆան Գյուֆների մոտ «Որոշ հազվագյուտ նռնաքարերի սպեկտրոսկոպիկ հետազոտությունները» թեմայով և պաշտպանել է դիսերտացիան 1969 թվականին, ստանալով դոկտորական կոչում։

Այնուհետև երեք տարի նա անց է կացրել Օտտավայի Կառլտոնի համալսարանում։ 1972 թվականից նա սկսել է աշխատել որպես գիտաշխատող Յուլիխի հետազոտական կենտրոնում։ 2004 թվականին անցել է թոշակի, սակայն դրանից հետո էլ շարունակել է աշխատել Յուլիխի հետազոտական կենտրոնի պինդ մարմնինների էլեկտրոնային առանձնահատլությունների բաժնում որպես հրավիրված գիտնական։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրունբերգը առաջիններից մեկն էր, որ զբաղվում էր բարակ թաղանթների մագնիսական հատկությունների հետազոտությամբ։ Այս հետազոտությունների ասպարեզը ուսումնասիրում է նյութերի սպինային հատկանիշները և կոչվում է սպինոտրոնիկա։ Հետազոտությունների արդյունքները թույլ տվեցին ստեղծել չափերով ավելի փոքր սարքեր։

1986 թվականին Գրունբերգը հայտնաբերեց երկաթի և քրոմի շերտերի միջև հակա ֆերո-մագնիսական կապը։ 1987 թվականի վերջում Գրունբերգը, համարյա միաժամանակ Ալբեր Ֆերտի հետ հայտնաբերեց հսկայական մագնետոդիմադրության էֆեկտը, որի շնորհիվ 1990-ականների վերջում հնարավոր եղավ կտրուկ ավելացնել կոշտ մագնիսական սկավառակե կուտակիչների տարողությունը։ 2007 թվականի դրությամբ կարդացող/գրող գլխիկների մեծ մասի աշխատանքի սկզբունքը հիմնվում է այս էֆեկտի վրա։ Համարվում է, որ այս հայտնագործությունը սպինոտրոնիկայի ծնունդն է[20][21]։ Պատենտների կիրառման համար ստացած արտոնագրերի գումարները փոխանցվում է Յուլիխի համալսարանի հաշվին, և կազմում է տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 regional database of the Pilsen City Library (չեխերեն)
  6. 6,0 6,1 6,2 Noted German physicist Peter Grünberg diesDeutsche Welle, 2018.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Curriculum Vitae Peter A. Grünberg
  8. Physics of the iPod awarded Nobel Prize // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2007. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  9. Gobierno de Canarias 100 EMINENTES CIENTÍFICOS CRISTIANOS QUE CAMBIARON EL MUNDO
  10. CONOR.Sl
  11. The Nobel Prize in Physics 2007Nobel Foundation.
  12. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  13. 13,0 13,1 http://www.pro-physik.de/details/physiknews/10975383/Zum_Tod_von_Peter_Gruenberg.html
  14. https://www.plzen.eu/obcan/o-meste/informace-o-meste/oceneni-mesta/chap_343/oceneni-mesta.aspx
  15. https://www.uni-saarland.de/universitaet/portraet/freunde/ehren/promotionen/nat-tech.html
  16. https://www.aps.org/programs/honors/prizes/mcgroddy.cfm
  17. https://clarivate.com/citation-laureates
  18. German physics Nobel laureate Peter Gruenberg dead at 78 AFP.com
  19. Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ 2007 թվական(անգլ.)
  20. Handbook of spin transport and magnetism. Tsymbal, E. Y. (Evgeny Y.), Zutic, Igor. Boca Raton, Florida: CRC Press. 2012. ISBN 9781439803776. OCLC 756724063.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  21. Chappert, Claude; Fert, Albert; Dau, Frédéric Nguyen Van (2007). «The emergence of spin electronics in data storage». Nature Materials (անգլերեն). 6 (11): 813–823. Bibcode:2007NatMa...6..813C. doi:10.1038/nmat2024. ISSN 1476-4660. PMID 17972936.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Գրունբերգ» հոդվածին։