Կարլտոնի համալսարան
Կարլտոնի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազատ հասանելիության հրատարակություն, թանգարան, Կորպորացիա և university in Ontario? |
Հիմնադրված է | 1943[1] |
Ընդհանուր անձնակազմ | 3742 մարդ |
Անդամակցություն | Ontario University Athletics?, Association to Advance Collegiate Schools of Business?[2], Հետազոտական գրադարանների կենտրոն[3], Canadian Association of Research Libraries?[4], ORCID[5], Universities Canada?[6] և Digital Research Alliance of Canada?[7] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Capital Ward? |
Կայք | carleton.ca(անգլ.) |
![]() ![]() Կարլտոնի համալսարան, Կանադա | |
![]() |
Կարլտոնի համալսարան (անգլ.՝ Carleton University), համալսարան, որը գտնվում է Կանադայի Օտտավա քաղաքում։ Պատմականորեն տեղակայված է Կարլտոն շրջանում, 1960-ականներին միավորվել է Օտտավայի հետ, որտեղից էլ ստացել է իր անունը։ Որպես փոքր քոլեջ հիմնադրվել է 1942 թվականին, իսկ համալսարանի կարգավիճակ ստացել է 1957 թվականին։ Ներկայումս այն ներառում է 65 տարբեր առարկաների ծրագրեր։ Մինչ Օտտավայի համալսարանը, որն ավելի բարձր է վարկանիշում, ներառում է 2 լեզուներով ծրագրեր (անգլերեն և ֆրանսերեն), համալսարանում միայն անգլիախոսներ են։ 21-րդ դարի սկզբին համալսարանն ուներ ավելի քան 2000 աշխատակից և մոտ 23000 ուսանող։ Ընդգրկված է Կանադայի ամենաուժեղ համալսարանների տասնյակում։
Ղեկավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցրել են, մասնավորապես, Նոբելյան մրցանակակիրներ Գերհարդ Հերցբերգը և Լեսթեր Փիրսոնը (վերջինս նաև Կանադայի նախկին վարչապետ), Կանադայի շքանշանի վեց կրողներ։ Համալսարանի ներկայիս ռեկտորը Պատվավոր Հերբ Գրեյն է՝ երկարամյա պատգամավոր և նախկին նախարար Պ.Տրյուդոյի և Ջ.Կրետյենի կառավարության ժամանակներում, ով մահացել է 2014 թվականին[9]։
Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին The Times-ը դասակարգել է Կարլտոնի համալսարանն իր համալսարանների վարկանիշում 201-րդն աշխարհում և 10-րդը Կանադայում[10]։
Ծեսեր և ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանի ուսանողների ավանդական համայիլը Ագռավն է։ Ուսանողական թերթը կոչվում է «Շարլատան» (The Charlatan)։
Համագործակցություն կանադական ուժերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն ամառ համալսարանի մի քանի սրճարանները զեղչերով սնունդ են տրամադրում Կանադայի զորքերի արարողակարգային գվարդիայի պահակներին։ Պահակները կատարում են պահակախմբի փոփոխության արարողությունը խորհրդարանում, Ռիդոյի սրահում և պատերազմի հուշահամալիրում։ Հունիս-օգոստոս ամիսներին գվարդիականները նույնպես արարողակարգային վարժություններ են կատարում Կարլտոնի համալսարանում։
Կարլտոնի համալսարանը մասնակցում է «Հերոս» (Project Hero) նախագծին, գեներալ Ռիք Հիլերի կրթաթոշակային ծրագրին՝ կանադական զորքերի մահացած անձնակազմի ընտանիքներին օգնելու համար[11]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի պատիվ համալսարանի անվանվել է հազվագյուտ սիլիկատային միներալ կարլտոնիտը, որը մինչ այժմ հայտնաբերվել է միայն Մոն Սենտ-Հիլայի հանքավայրում (Քվեբեկ)։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Axelrod, Paul Scholars and Dollars: Politics, Economics, and the Universities of Ontario 1945-1980. — Toronto: University of Toronto Press, 1982. — ISBN 0802056091
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ An Act Respecting the Ottawa Association for the Advancement of Learning
- ↑ http://www.aacsb.edu/en/about/governance/election-results/
- ↑ http://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20210818132208/https://www.carl-abrc.ca/about-carl/members/
- ↑ https://orcid.org/members/001G000001wNd3BIAS-carleton-university
- ↑ https://web.archive.org/web/20210812231046/https://www.univcan.ca/universities/member-universities/
- ↑ https://alliancecan.ca/en/membership/our-members
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ Грей, Херб(ռուս.) // Википедия. — 2016-04-19.
- ↑ «Carleton University Newsroom » News Archive » Carleton Places 10th in Canada in Times World University Rankings»։ .carleton.ca։ 2010-09-20։ Վերցված է 2011-03-10 (չաշխատող հղում)
- ↑ «Project Hero»։ Accc.ca։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-13-ին։ Վերցված է 2011-03-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Carleton University Archives and Research Collections
- Carleton University Art Gallery
- Carleton University Alumni Association
- Carleton University Library
- Carleton University Students' Association
- Carleton Student Government CSG
- The Charlatan
- Canadian encyclopedia article Archived 2013-09-12 at the Wayback Machine.
- Carleton University Greek Council\